Երևանում ապրիլի 1-ին կբացվի «Թուֆենքչի գրուպ» գործարանը, որը կզբաղվի բարձրորակ դեղագործական արտադրանքի թողարկմամբ:
Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունը մանկական ճարպակալման դեմ պայքարի շրջանակներում մշակել է ծրագիր, որը մինչեւ 2020 թվականը 20 տոկոսով շաքարի պարունակության նվազեցում է նախատեսում քաղցրեղենում:
Հայաստանում գանգի հիմի հսկաբջջային ուռուցք ունեցող երեխայի կյանքը բժիշկներին հաջողվել է փրկել առանց վիրահատական միջամտության` դեղորայքով:
Աչքի կատարակտի վիրահատությունը կենսաթոշակառուների, «Փարոս» ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկվածների եւ հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար ապրիլի 1-ից անվճար կլինի:
Բրիտանացի գիտնականներն աննախադեպ ճեղքում են կատարել տուբերկուլյոզի ախտորոշման բնագավառում:
Երևանում գտնվող ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի ոչ վարակիչ հիվանդությունների և կյանքի ողջ ընթացքում առողջության ամրապնդման բաժնի տնօրեն Գաուդեն Գալեան նախարար Ալթունյանի հետ հանդիպման ընթացքում նշեց, որ ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում Հայաստանը զգալի քայլեր է ձեռնարկել։
«Թե՛ Ռուսաստանի Դաշնությունում, թե՛ եվրոպական մի շարք երկրներում, թե՛ տարածաշրջանային՝ Վրաստանում և մեր հանրապետությունում շրջանառվում են գրիպի AH3 տեսակը, միաժամանակ՝ նաև գրիպի B տեսակը, որն առավել մեծ թիվ է գրանցում: B գրիպը գրիպի մյուս տեսակներից ոչնչով չի տարբերվում, փոխանցվում է նույն՝ օդակաթիլային մեխանիզմով, ախտահարում է վերին և ստորին շնչուղիները: Գրիպ B-ով վարակվածների մոտ բարդությունները մի փոքր ավելի ակնառու են, որովհետև այն վերջին մի քանի տարիների ընթացքում չի շրջանառվել: Այն ակտիվ է հատկապես այս տարվա ընթացքում»:
Աշխարհն արդեն 12-րդ անգամ նշում է Դաունի համախտանիշի համաշխարհային օրը: 2011 թվականի դեկտեմբերին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշում կայացրեց մարտի 21-ը նշել որպես Դաունի համախտանիշի համաշխարհային օր` նպատակ ունենալով բարձրաձայնել խնդիրները և կարևորել նրանց դերը հասարակության մեջ:
Մարտի 18-19-ին կայացավ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար նախատեսված իրազեկման դասընթացը, որը կրում էր «Միասին վերացնենք տուբերկուլոզը» խորագիրը:
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիի հետ քննարկել է առողջապահության ոլորտում երկու երկրի համագործակցության ընթացքը և ընդլայնման հնարավորությունները:
Պետական պատվերով նախատեսված ծառայությունների մատուցման կարգը հստակ կանոնակարգված է:
Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը մարզպետ Արամայիս Գրիգորյանի հետ քննարկել է մարզի առողջապահության ոլորտի առկա վիճակը, խնդիրները և զարգացման ու օպտիմալացման ուղիները:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» տարածքում դեղամիջոցների արտադրման և ներկրման կազմակերպման աշխատանքներով զբաղվող «Ֆարմատեք» ընկերություն:
Նախարար Ալթունյանի կողմից հստակ մատնանշվել են այն բոլոր հարցերը, որոնք պետք է լինեն իմ մշտական ուշադրության և հսկողության ներքո։ Դրանցից են կառավարման արդյունավետության բարձրացումը, կադրային քաղաքականության նոր մոտեցումների մշակումը, գնումների ոլորտի բարեփոխումը և այլն։
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն անձնակազմին ներկայացրեց նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարին` Նելսոն Զուլոյանին:
ՀՀ առողջապահության նախարարությունը «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության հետ համատեղ ձեռնարկել է միջոցառում, որի համաձայն` բոլոր այն քաղաքացիները, ովքեր գնել են 7 սերիական նիշ պարունակող «Պրեստանս» դեղեր, 15-օրյա ժամկետում կարող են դիմել Երևանում ՀՀ առողջապահության նախարարություն , իսկ մարզերում` մարզպետարանների առողջապահության վարչություններ` դեղի օրիգին ալ տարբերակը ստանալու համար` կեղծ դեղի տուփը և անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելով:
Հազվադեպ հանդիպող հիվանդություններով զբաղվող Եվրոպական կազմակերպության նախաձեռնությամբ փետրվարի 29-ը հռչակվել է Հազվադեպ հիվանդությունների դեմ պայքարի օր (Rare Disease Day):
Որքա՞ն հաճախ եք քնում գիշերազգեստով։ Իհարկե, ոչ այնքան հաճախ։ Interesnoznat.com կայքը գրում է, որ «Daily mail»-ի անցկացրած հարցման արդյունքում պարզվել է, որ Լոնդոնի միջին բնակիչը նույն գիշերազգեստը կրում է 13-17 օր։ Ըստ կայքի՝ հարկավոր է գիշերազգեստը փոխել ամեն երեկո։
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո կազմակերպվեց բարեգործական համերգ, որի ամբողջ հասույթը կուղղվի քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը։ Տոմսերի գնորդները երեխաներն էին՝ դպրոցականները: «Երեխան պետք է մանկուց սովորի բարեգործություն անել և զգա, որ բարեգործությունը գերագույն հաճույք է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց առաջին տիկինը:
Փետրվարի 15-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր՝ նպատակ ունենալով բարձրացնելու իրազեկվածությունը և աջակցություն ցուցաբերելու հիվանդ երեխաներին ու նրանց ընտանիքի անդամներին:
Պարզեցվել և կրճատվել են դեղատների, դեղատնային կրպակների համար սահմանված կառուցվածքային և տարածքային չափսերը։ Առևտրի սրահի և սպասասրահի չափերը նախկին 18 ք.մ-ից դարձել են 12։ Այլևս պարտադիր չէ, որ դեղատները հանգստի սենյակ ունենան (կրճատվել է 8ք.մ տարածք)։
Պատվաստանյութերը չեն պարունակում հակաբիոտիկներ և կոնսերվանտներ: Հայաստանի Հանրապետությունում կանանց քաղցկեղային հիվանդությունների կառուցվածքում արգանդի վզիկի քաղցկեղը երկրորդ տեղում է՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո: 2014 թվականին հանրապետությունում արձանագրվել է արգանդի վզիկի քաղցկեղի 229 առաջնային դեպք (ըստ 100.000 բնակչի ցուցանիշը կազ մել է 14.6)։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տեղեկատվության համաձայն 2017թ. հունվարի վերջին Բրազիլիայի մի քանի նահանգներում արձանագրվել են դեղին տենդի բռնկումներ: Արձանագրված ավելի քան 410 դեպքի (կասկածելի և հաստատված) մեծ մասը եղել է մահվան ելքով: 2000 թվականից ի վեր սա Բրազիլիայում դեղին տենդով հիվանդացության ամենաբարձր ցուցանիշն է:
Ամեն տարի ամբողջ աշխարհում փետրվարի 4-ին նշվում է Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը, որի խորհուրդն է ևս մեկ անգամ հասարակության ուշադրությունը սևեռել չարորակ նորագոյացությունների դեմ պայքարին` կարևորելով հիվանդության կանխարգելումը, շարունակական հսկողությունը և բուժումը:
Արական սեռի մոտ ամենատարածվածը թոքերի, բրոնխների, կոկորդի, շնչառական համակարգի գոյացություններն են: Դրանց հաջորդում է շագանակագեղձի քաղցկեղը: Կանանց մոտ առաջին տեղում կրծքագեղձի քաղցկեղն է, այնուհետև արգանդի վզիկի, սեռական օրգանների հետ կապված գոյացություններն են:
Անցած տարի հետևողական աշխատանքներ են տարվել Արցախի առողջապահության համակարգը բժշկական նոր կադրերով համալրելու ուղղությամբ:
Միջազգային ուսումնասիրությունները փաստում են, որ չարորակ նորագոյացությունները ցանկացած զարգացող և զարգացած երկրի առողջապահական համակարգի կարևորագույն հիմնախնդիրներից են։
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել և շրջանառությունից հանվել է Լեհաստանի «Նատուր Պրոդուկտ Ֆարմա ՍՊ Զ.Օ.Օ.» դեղագործական ընկերության արտադրության «Անտիգրիպին, դեղափոշի ներքին ընդունման լուծույթի, երիցուկի համով, փաթեթիկ N 10 (սերիա՝ 37250215, պիտանիության ժամկետ՝ 02.2018թ.) դեղը:
Պատվաստումների ազգային օրացույցում նախատեսված է մինչև 2018 թվականը ներդնել մարդու պապիլոմավիրուսային վարակի (ՄՊՎ) դեմ պատվաստումներ։ Այն առավել հայտնի է արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պատվաստանյութ անվամբ:
«Վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումը կատարվում է տարբեր պատճառներով՝ հիմնականում պայմանավորված ժառանգականությամբ, յոդի անբավարարությամբ և ճառագայթվածությամբ»: