Պետական բժշկական համալսարանը ձեռք կբերի Միքայելյան վիրաբուժական ինստիտուտի բաժնետոմսերը

Կառավարությունը համաձայնություն տվեց, որպեսզի Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը ձեռք բերի «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ընկերության 90.5 տոկոս բաժնետոմսերը՝ 2.5 մլրդ դրամով:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ համալսարանը նախատեսում է ընդլայնել գիտակրթական, հանրակացարանային, ուսումնական և կլինիկական նշանակության շենքային պայմանները: «Արդյունքում, կիրականացվի 4.5-5 մլրդ դրամի կապիտալ ներդրում»,- ասաց Մկրտչյանը:

Տեսանյութեր

Լրահոս