Բաժիններ՝

12 մթերք, որոնք կօգնեն կառավարել ախորժակը

lifehacker.ru կայքը նշել է այն 12 մթերքը, որ կօգնեն կառավարել ախորժակը:

1. Խնձոր: Հաց ուտելուց 30 րոպե առաջ խնձոր կերեք, և նախաճաշի արդյունքում դուք 15 տոկոս քիչ կուտեք, քան սովորաբար:

2. Մինչև նախաճաշելը կերեք ավոկադոյի կեսը:

3. Ոսպ, կանաչ ոլոռ օգտագործեք: Obesity ամսագրի տվյալներով՝ մարդիկ, ովքեր իրենց ճաշացանկ են ընդգրկում նշված մթերքները, ավելի հազվադեպ են սովի զգացում ունենում:

4. Բանջարեղենային սուպը ևս կարող է օգտակար լինել ախորժակի կառավարման հարցում:

5. Կաթնաթթվային մթերքները կարգավորում են ստամոքս-աղիքային տրակտի աշխատանքը:

6. Կարմիր պղպեղն էլ արագացնում է նյութափոխանակությունը: Նիդեռլանդների համալսարաններից մեկում անցկացված հետազոտության համաձայն՝ պղպեղի ամենօրյա օգտագործումը կարող է օգնել ախորժակի կարգավորման հարցում:

7. Եթե դուք ցանկանում եք որևէ քաղցր բան ուտել, ապա սև շոկոլադը լավագույն ընտրությունը կարող է լինել: Այն կարելի է օգտագործել ամեն օր, սակայն ոչ 20 գրամից ավելի: Սև շոկոլադը նաև օգտակար է առողջության համար. այն լավացնում է արյան շրջանառությունը և ուղեղի աշխատանքը:

8. Նախաճաշին կարող եք եփած ձու ուտել, և մինչև ճաշ սովի զգացումը ձեզ չի անհանգստացնի:

9. Ախորժակի կառավարման հարցում ընկույզը ևս կարող է օգտակար լինել:

10. Եթե օրգանիզմն անհրաժեշտ քանակով ջուր չի ստացել, մեզ կարող է թվալ, թե մենք քաղցած ենք: Այդ պատճառով օգտակար է նաև ջուրը:

11. Կաթի շիճուկը դասվում է ցածր յուղայնություն ունեցող մթերքների ցանկին:

12. Վարսակի շիլան հարուստ է սպիտակուցներով: Առավոտյան նախաճաշին այն օգտագործելը հիանալի միջոց է մինչև ճաշ հագեցած զգալու համար:

Թարգմանությունը՝ 168.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս