Դիկլոֆենակը՝ վտանգավոր է առողջության համար
Հայտնի ցավազրկող դեղամիջոց Դիկլոֆենակը վտանգավոր է առողջության համար: Այսպիսի եզրակացության են եկել Մեծ Բրիտանիոյւմ և նրա գործածումը սահմանափակել են: Ինչպես պարզվել է Դիկլոֆենակը սրտանոթային հիվանդություններ է առաջացնում:
Այն հանդիսանում է ոչստերոիդային դեղամիջոց, որը օգտագործվում է որպես ցավազրկող արթրիտի, պադագրայի, գլխացավերի և գրիպի դեպքում:
2013-ին Օքսֆորդի համալսարանի գիտնականները ապացուցեցին որ ոչստերոիդային հակաբորբոքային ու ցավազրկող միջոցների գործածումը կարող է հանգեցնել սրտանոթային համակարգի հիվանդությունների և ինսուլտի:Այժմ մասնագետները սրտանոթային հիվանդություններ ունեցողներին խորհուրդ չեն տալիս օգտագործել նմանատիպ պրեպարատները՝ մասնավորապես Դիկլոֆենակը:
Ավելին վերջերս, եվրոպական մի շարք րկրներում գիտնականները նկատել են, որ Դիկլոֆենակի նույնիսկ քիչ չափաբաժնով ընդունում է կարող է բացասական անդրադառնալ հիվանդի վրա: Այդ պատճառով այսուհետ պացիենտը պետք է մանարամասն հետազոտություն անցնի, եթե անհրաժեշտ է նշանակել Դիկլոֆենակ կամ այլ ոչստերոիադային հակաբորբոքային ու ցավազրկող միջոցներ:
Սակայն մասնագետները նշում են, որ արգելքը վերաբերում էմիայն Դիկլոֆենակի հաբերին, ալ ոչ քսուքներին և գելերին: