6 ամսական Սերյոժա Ավետիսյանի վիճակը դեռևս կայուն ծանր է. ԱՆ

Գյումրիում տեղի ունեցած սպանդի հետևանքով վնասվածքներ ստացած և վերակենդանացման բաժանմունքում գտնվող վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը Հայաստանի առաջատար ռեանիմատոլոգների, նյարդավիրաբույժների խիստ հսկողության ներքո է:

Երեխայի առողջական վիճակը կայուն ծանր է, շարունակում է միացված մնալ արհեստական շնչառության սարքը: Մասնագետները որոշել են ընդլայնել երեխային բնական ճանապարհով սնուցումը` նվազեցնելով ներերակային եղանակով ներմուծվող հեղուկների ծավալը:

Բժիշկները շարունակում են պայքարել հեմոռագիկ շոկի հետևանքով երեխայի գլխուղեղի սնուցման խանգարման և այտուցի պատճառով առաջացած վիճակի կայունացման համար:

ՀՀ առողջապահության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031