Բաժիններ՝

Քաղցկեղը հնարավոր է հետաձգել. 2050-ից սկսած 80-ից շուտ ոչ ոք չի մահանա

Քաղցկեղը 80 տարին չբոլորածներին այլևս չի սպառնա: Գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ տեխնոլոգիաների ու բժշկության զարգացման շնորհիվ 2050 թվականին արդեն մինչև 80 տարեկանները չեն հիվանդան քաղցկեղով:  Այս մասին գրում է aroxj.am-ը:

Հետազոտության հեղինակ Ջեք Կուզիկը պնդում է, որ եթե մարդիկ փոքր չափաբաժնով ասպիրին ընդունեն, ապա կկանխարգելեն քաղցկեղը: Նրա ուսումնասիրության համաձայն, հարկավոր է 40 տարեկանից հետո ամեն օր մանկական չափաբաժնին համապատասխան ասպիրին ընդունել:

Ջեք Կուզիկի պնդմամբ, մարդիկ քաղցկեղով հիվանդանում են հիմնականում 50-56 տարեկան հասակում և եթե մինչև այդ ասպիրին ընդունեն, ապա կխուսափեն քաղցկեղից:  Գիտական խմբի պնդմամբ, քաղցկեղի առաջացումը կարելի է 15 տարով հետաձգել դեպքերի 7-9 տոկոսի դեպքում, իսկ 20 տարով 4 տոկոս դեպքերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս