Բաժիններ՝

Ալերգիայի բուժման բնական միջոցները

Ալերգիկ ռինիտը քթի խոռոչի լորձաթաղանթի քրոնիկ բորբոքային հիվանդություն է։
Քթի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումը հետևանք է բույսերի, փոշու, կենդանական մորթու և այլ երևույթների նկատմամբ ալերգիկ ռեակցիաների։
Ալերգիկ ռինիտը կարող է սեզոնային դրսևորում ունենալ, սակայն կան մարդիկ, ովքեր դրանով տառապում են ամբողջ տարին։

Ալերգիկ ռինիտի տարածված սիմպտոմներն են՝

  • շարունակվող փռշտոց
  • հազ
  • քթից լորձի արտադրություն
  • արցունքարտադրություն
  • աչքերում այրոց և կարմրություն

Որոշ դեպքերում ալերգիկ ռինիտին կարող են ուղեկցել անքնություն, գլխացավ, ախորժակի կորուստ, նյարդային վիճակ, դեպրեսիա։

Ալերգիկ ռինիտի բուժման հիմնական եղանակը հակահիստամինային պրեպարատների նշանակումն է, ինչպես նաև ալերգենների հետ շփման իսպառ բացառումը։
Բացի դրանից, կան բնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել ալերգիկ փռշտոցներից և դրա նախանշաններից։

Կարդացեք նաև

 Ձեզ ենք ներկայացնում ալերգիայի բուժման բնական եղանակները

Եղինջ- Եղինջը դեղաբույս է, որն օգտագործվում է ոչ միայն արյունը մաքրելու նպատակով, այլև փոշու նկատմամբ ալերգիա ունեցող մարդկանց մոտ հիստամինի հորմոնը բլոկադայի ենթարկելու համար։
Եղինջը դուրս է բերում լորձը և կանխում է ալերգիկների հազի նոպաները։
Եղինջ կարելի է ընդունել չոր զանգվածից եփուկ պատրաստելու կամ էքստրակտի տեսքով։
Խորհուրդ է տրվում նաև թարմ եղինջով ապուր պատրաստել։
Չմոռանաք եղինջի հետ աշխատելիս ձեռնոց կրել, որովհետև այն կարող է ծակել։

honey largeՄեղր- Չնայած մեղրը փոքր չափաբաժիններով ծաղկափոշի է պարունակում, նրա օգնությամբ կարելի է նվազեցնել բույսերի ծաղկման ժամանակ ալերգիկ ռեակցիաները։
Բանն այն է, որ փոքր չափաբաժիններով մեղրի ընդունումն օրգանիզմը սովորեցնում է ալերգենին։

Այդպիսով՝ ռեակցիան աստիճանաբար թուլանում է և բույսերի ծաղկման շրջանում արտահայտվում է ավելի թույլ։

Կանաչ թեյ- Կանաչ թեյի մեջ պարունակվող տանինի քիչ քանակությունը և կանաչ թեյի բազմաթիվ օգտակար հատկությունները թույլ են տալիս այն օգտագործել բավականին հաճախ։
Ալերգիկ ռինիտի դեպքում կանաչ թեյն օգնում է պակասեցնել քթի լորձաթաղանթի բորբոքումը, քանի որ պարունակում է նյութեր, որոնք խոչընդոտում են հիստամինի արտադրմանը, ինչը և թեթևացնում է ալերգիկի վիճակը։
Օրական 2 կամ 3 բաժակ կանաչ թեյը բավական է ալերգիկ ռեակցիան նվազեցնելու համար։
Գոյություն ունեն նաև կոնցենտրացված կանաչ թեյի դեղահաբեր։

qrqum (7)Քրքում- Քրքումը նպաստում է E իմունոգլոբուլինի բլոկադային՝ թուլացնելով կամ կանխելով ալերգիայի սիմպտոմները։
Խորհուրդ է տրվում ամեն օր 1թ/գ աղացած քրքում ավելացնել ապուրների, տապակաների և շոգեխաշած սննդի մեջ։

Ներկայացնում ենք նաև քրքումից և այլ համեմունքներից պատրաստված ըմպելիքի բաղադրատոմս, որը հաճելի է խմել թե սառը, և թե տաք վիճակում։

Եվ այսպես՝
Պատրաստել ցանկացած բուսական արգանակ՝ եփելով բրինձ, վարսակի փաթիլներ կամ այլ հացահատիկային բույսեր։ Եփելու ընթացքում արգանակին ավելացնել քրքում, անիս, նարնջի կամ կիտրոնի կեղև և մի քիչ շագանակագույն շաքարավազ։
Քամել և խմել։

Հակահիստամինային դիետա

Ալերգիկ ռինիտի դեպքում պետք է պահպանել հատուկ սննդակարգ՝ խուսափելով հիստամինի մեծ քանակություն պարունակող մթերքներից։
Ալերգիկ ռեակցիա կարող են առաջացնել՝

Կարմիր ձուկը, այդ թվում՝ նաև պահածոյացվածը։
Ծովամթերքը:
Պինդ պանիրները։
Ապխտած միսն ու ձուկը։
Երշիկեղենը։
Բանջարեղենն ու հատիկեղենը։

Այս մթերքները պետք է գործածել զգուշորեն կամ էլ սրված ալերգիկ ռինիտի դեպքում իսպառ բացառել։

Պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս