Այս հրաշալի ըմպելիքն օգնում է բարձրացնել օրգանիզմի իմունիտետը, լավացնել մարսողական համակարգը, դուրս հանել օրգանիզմից բոլոր տոքսիններն ու այրել ավելորդ կալորիաները:
Բանանը համեղ է, առողջարար և կալիումով հարուստ: Ձեզ ենք ներկայացնում Ճապոնիայում արված հետազոտություններից մեկի արդյունքները:
Ինչպես գրում է takprosto.cc կայքը, մազաթափությունը խնդիր է, որը կարող է առաջանալ ցանկացած տարիքում: Այս խնդրի պատճառ կարող են դառնալ մի շարք հանգամանքներ. ժառանգականություն, շրջական միջավայրի ազդեցություն, սթրես, դեպրեսիա, երջանկություն, վիտամինների պակաս, և այլն: Այս խնդրի հետ պետք է շատ զգույշ լինել:
Ըստ որոշ գիտնականների՝ կարմիր գույնի մրգերը նվազեցնում են քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Կարմիր խնձորը կերեք կեղևով:
Ոչ բոլոր մրգերը կօգնեն ազատվել ավելորդ քաշից: Կայքի փոխանցմամբ՝ գոյություն ունի հատուկ աղյուսակ, որտեղ ներկայացված է տարբեր մրգերի կալորիականությունը. օգտվելով դրանից՝ կարելի է հեշտությամբ հասկանալ, թե որ մրգերը կարելի է օգտագործել այն դեպքում, եթե ցանկանում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից:
Բրազիլացի կուսակրոն քահանա Ռոմանո Ցագոն հատուկ քաղցկեղը բուժող խառնուրդ է ստեղծել: Այն պատրաստելու համար ձեզանից կպահանջվի ալոէի տերևներ, մեղր և ալկոհոլ:
Դժբախտաբար, ավելի ու ավելի շատ երեխաներ կախվածություն են ձեռք բերում շաքարից: Ինչո՞ւ է այդպես: Սովորաբար մենք քաղցր օգտագործում ենք, երբ հոգեպես ճնշված ենք լինում, կամ երբ կարծում ենք, որ այն կհագեցնի մեր հոգու անբավարարվածությունը:
Ամեն առավոտ միլիոնավոր մարդիկ սկսում են իրենց օրը մեկ բաժակ թեյով: Որոշ մարդիկ նախընտրում են՝ շաքարով, իսկ մյուսներր՝ առանց քաղցրի, ոմանք՝ սև, մյուսները՝ կանաչ թեյ են նախընտրում: Բոլորն էլ գիտեն կանաչ թեյի օգտակարության մասին:
Ոսկորների և հոդերի ցավերի պատճառով բազմաթիվ մարդիկ տարիներ շարունակ տառապում են: Դեղամիջոցները թանկ են, հատկապես՝ ցավազրկողները, և, բացի այդ՝ դրանք վնասակար են ամբողջ օրգանիզմի համար:
Տան պայմաններում սխտոր աճեցնելու համար ձեզանից պահանջվում է մեկ գլուխ սխտոր: Մեծ տարայի մեջ լցրեք հողը: Սխտորի պճեղներն առանձնացրեք և ուղղահայաց տնկեք հողի մեջ՝ մեկ մատնաչափ խորությամբ:
Թերևս, բոլորն էլ գիտեն մեղրի կանոնավոր օգտագործման օգտակարությունը: Իսկ գիտե՞ք, թե ինչ է կատարվում, երբ մեղրաջուր եք խմում: Մեղրաջուր պատրաստելու համար մեկ թեյի գդալ մեղրը լցրեք մեկ բաժակ գոլ ջրի մեջ և խառնեք:
Իտալացի Մարգարեթ Բադորը որոշել էր մի փորձարկում անել. նրան հետաքրքիր էր, թե ի՞նչ կլինի, եթե 31 օր չլվանա մազերը շամպունով: Դրանից առաջ, նա գրեթե ամեն օր լվանում էր մազերը, քանի որ յուղոտ էին:
Մեր նախնիները տարբեր հիվանդությունների բուժման համար բնական միջոցներից պատրաստված բաղադրատոմսեր էին գործածում, որոնք սերնդեսերունդ մեզ են փոխանցվել: Այն, ինչ լավ է մեր առողջության համար, մենք երբեք չենք մոռանում:
Նախկինում ցածր հեմոգլոբինն անվանում էին սակավարյունություն: Այդ հիվանդությունը բնորոշվում է հեմոգլոբինի սինթեզի խանգարմամբ: Արյան մեջ սակավանում է էրիտրոցիտների և հեմոգլոբինի թիվը:
Կերակրի սոդան կարող եք օգտագործել տարբեր նպատակներով՝ և՛ կենցաղում, և՛ խոհանոցում, և՛ առողջական խնդիրների դեպքում: Եթե որևէ հիվանդություն պետք է բուժեք, օգտագործեք դեղատնից գնված կերակրի սոդան: Ըստ healthyfoodstar.com-ի՝ կերակրի սոդան նաև կարող եք կանոնավոր կերպով օգտագործել՝ օրական 2 անգամ՝ առավոտյան և երեկոյան խմելով: Այն ոչ մի վնաս չի հասցնի, փոխարենը՝ հաջորդ օրը թեթև կզգաք ձեզ:
Շաքարը նաև կոչում են օրինական թմրանյութ: Սա մարդու ամենահայտնի կախվածություններից մեկն է, որն ամենավատն է օրգանիզմի համար: Իսկ երբ դադարեցնում եք դրա օգտագործումը, օրգանիզմում տեղի են ունենում որոշակի փոփոխություններ: Չենք խոսում, իհարկե, շաքարի բոլոր տեսակների մասին, այլ միայն վերամշակված շաքարի: Մրգերն առողջարար են օրգանիզմի համար, և դրանց մեջ եղած շաքարը չի կարող վնասել մարդուն:
Կարտոֆիլից պատրաստված դիմակը հրաշալի թարմացնող միջոց է աչքերի հատվածի խնամքի համար: Այն վերականգնում է մաշկը, վերացնում այտուցվածությունը և սև շրջանակները: Մեծապես ազդում է նաև աչքերի ստորին հատվածի վրա, չի գրգռում մաշկը և հարմար է ցանկացած տեսակի մաշկի համար:
Գիտնականները վստահեցնում են, որ ինսուլտի նկատմամբ հակվածությունը կնվազի թթվայնացող սթրեսները և բորբոքումները ճնշելու հաշվին։
Հում կարտոֆիլը հրաշալի սպիտակեցնող միջոց է: Այն չի գրգռում մաշկը, քանի որ մեղմ թթուներ է պարունակում: Ինչպե՞ս օգտագործել այն: Մի կտոր կարտոֆիլով 5-10րոպե շարունակ տրորեք թևատակերը, այնուհետև գոլ ջրով լվացեք: Ավելի արագ արդյունքների հասնելու համար կրկնեք այս գործողությունն առնվազն օրը 2 անգամ:
168.am-ի հետ զրույցում ԱՆ Հիվանդությունների վերացման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը նշեց, որ Հայանիստի դեպքը ո՛չ համաճարակ է, ո՛չ բռնկում է, դրանք եզակի արձանագրված դեպքեր են. «Մենք հերքել ենք մամուլում տարածված այդ տեղեկատվությունը, ըստ որի՝ կրկին ջրծաղիկ հիվանդությունը գլուխ է բարձրացրել Հայանիստ համայնքի դպրոցում: Դա իրականությանը չի համապատասխանում: 3 դեպք կա դպրոցահասակ, այն էլ՝ տարբեր դասարանների երեխաների մոտ, որն այս սեզոնի համար բավականին օրինաչափ է, և դիտարկել դա՝ որպես առանձնակի, առանձնահատուկ դեպք, ճիշտ չէ»:
Մարտ ամսին համայնքում արձանագրվել է հիվանդության 7 դեպք, որից դպրոցական են 3-ը, այն էլ` տարբեր դասարաններից:
Օրացույցում նշեք այն օրը, երբ որոշել եք թողնել ծխելը: Նշեք նաև դրան հաջորդող 14-րդ օրը: 14 օր անց դուք դադարած կլինեք ծխել:
Չափազանց շո՞ւտ եք հոգնում: Դժվա՞ր եք կենտրոնանում: Միշտ մրսո՞ւմ եք: Այս ամենը սակավարյունության նշաններ են, հիվանդություն, որը հայտնվում է, երբ բջիջները բավականաչափ թթվածին չեն ստանում:
Առաջին հերթին՝ պետք է պարտադիր կերպով ձեր օրակարգից հանեք տրանս-յուղերի օգտագործումը: Ի՞նչ է իրենից ներևկայացնում տրանս-յուղը: Այս ճարպն ի հայտ է գալիս քիմիական որոշակի փոփոխությունների ժամանակ, օրինակ, երբ իսկական սնունդը փոխարինվում է քիմիական ճանապարհով ստացվածով:
Կծու պղպեղն ազդում է արյան մեջ շաքարի պարունակության վրա: Այն նվազեցնում է դիաբետով հիվանդանալու հավանականությունը և կարող է լավացնել այս հիվանդությամբ տառապողների վիճակը: Այն կարող է նաև ամրացնել ողջ օրգանիզմը՝ տարբեր վիտամինների և կալցիումի պարունակության շնորհիվ:
Ձիթապտուղը կօգնի նվազեցնել քաղցկեղի զարգացման ռիսկը, քանի որ պարունակում է հակաօքսիդանտներ և հակաբորբոքային նյութեր։ Ձիթապտղի մեջ պարունակվող որոշ նյութեր էլ կարող են օգնել բուժել քաղցկեղը։
«Սա եզակի այն ծրագրերից է, որից օգտվում են ոչ թե սրտի անվճար ինվազիվ վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում ներառված քաղաքացիները, այլև բացառապես նրանք ում մոտ բժիշկն ախտորոշում է կյանքին վտանգ սպառնացող սուր, ծանր ինֆարկտ»,-այսօր ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց աշխատակազմի Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը։
Յուրաքանչյուր կին ցանկանում է փայլուն և փափուկ մաշկ ունենալ: Ձեզ ենք ներկայացնում մի միջոց, որը կստիպի հրաժարվել բոլոր թանկարժեք միջոցներից: Սա շատ հեշտ և հասանելի դիմակ է, որի բաղադրիչներն ամեն օր ձեռքի տակ են: Դիմակի համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝ սոդա, մեղր և մաքուր ձիթայուղ:
Ամերիկացի գիտնականները կարողացել են ապացուցել, որ խնձորի կանոնավոր օգտագործման դեպքում մարդկային ուղեղի բջիջները դադարում են քայքայվել, ինչն էլ իր հերթին՝ նպաստում է ոչ միայն հիշողության լավացմանը, այլև երիտասարդության պահպանմանը:
Ըստ healthylifetricks.com-ի՝ հնդկաձավարը (гречка) բուժիչ բազմաթիվ հատկություններ ունի, այն լավացնում է հիշողությունը, ուղեղի համար հրաշալի մթերք է: Հնդկաձավարի ծաղիկների թեյը դրական է ազդում շնչառական համակարգի և թոքերի վրա, իսկ տերևների ու ծաղիկների համադրությունն օգնում է բուժել արյան անոթների աթերոսկլերոզը: Հնդկաձավարը մեղմացնում է ճառագայթման և քիմիաթերապիայի ազդեցությունը: Հնդկաձավարն օգնում է սրտանոթային հիվանդությունների ժամանակ, հատկապես՝ արյան բարձր […]