Բաժիններ՝

Ճապոնիայի կառավարությունը 153 մլն դոլար կհատկացնի երկրաշարժի հետևանքների վերացման համար

Ճապոնիայի կառավարությունը պահուստային ֆոնդից 24,2 միլիարդ իեն ​​(մոտավորապես 153 միլիոն դոլար) կհատկացնի ՝ հուլիսի 28-ին Կումամոտոյի պրեֆեկտուրայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքների վերացման համար։ Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Մինորու Կիհարան։

Միջոցների մեծ մասը կուղղվի վերականգնողական և վթարային աշխատանքներին, որոնք կառնչվեն տուժած շրջաններում ճանապարհային ենթակառուցվածքների և կամուրջների վերականգնմանը, տուժածներին  ժամանակավոր կացարանների տրամադրմանը, ինչպես նաև  նյութական օգնությանը։

Հուլիսի 28-ին տեղի ունեցած 7,1 մագնիտուդով երկրաշարժը դարձել է ամենաուժգիններից մեկը վերջին տարիների ընթացքում։ Վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 38 մարդ, տասնյակները՝ վիրավորվել։ Տարբեր շրջաններում գրանցվել են ավերածություններ, ճանապարհների և կամուրջների վնասումներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31