Չինաստանը և Հայաստանը վայելում են երկարամյա ավանդական բարեկամություն․ Լի Ցյանը՝ Փաշինյանին
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական Խորհրդի նախագահ Լի Ցյանը շնորհավորական ուղերձ է հղել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։ Այս մասին տեղեկանում ենք կառավարությունից։
Ուղերձում ասված է.
«Ձերդ Գերազանցություն,
Մեծ հաճույքով իմացա Ձեր վերանշանակման մասին։ Այս առիթով ցանկանում եմ հղել իմ անկեղծ շնորհավորանքները։
Չինաստանը և Հայաստանը վայելում են երկարամյա ավանդական բարեկամություն։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ 34 տարի առաջ, երկկողմ հարաբերությունները պահպանել են ամուր և կայուն աճ, իսկ գործնական համագործակցությունը տվել է բեղմնավոր արդյունքներ։
Չինաստանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ՝ առաջնորդվելով փոխադարձ հարգանքի, փոխադարձ վստահության և փոխշահավետ սկզբունքներով, խորացնելու համագործակցությունը բոլոր ոլորտներում և շարունակաբար հարստացնելու երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ Ձեր ջանքերում»:

