Ինչո՞ւ չի կարելի թաց մազերով քնել
Եթե սովորություն եք դարձրել թաց մազերով քնելը, ապա ժամանակն է հրաժարվել դրանից, քանի որ դա բացասաբար կարող է ազդել ձեր առողջության վրա:
Naturalhealthcareforyou կայքը ներկայացնում է մի քանի առողջական խնդիրներ, որոնք կարող են ի հայտ գալ թաց մազերով քնելու պատճառով:
Գլխացավեր
Քնած ժամանակ մեր մարմնի ջերմաստիճանը բարձրանում է: Ապա սկսում է բարձրանալ նաև սրբիչով փաթաթված գլխի ջերմաստիճանը, ինչն էլ նշանակում է, որ խոնավությունը նույնպես բարձրանում է: Այստեղից էլ գլխացավ է առաջանում:
Առաջանում են բակտերիաներ
Բարձը բակտերիաների համար հրաշալի միջավայր է, քանի որ այն կուտակում է մաշկի քաղցր, մահացած բջիջներն ու մեր մարմնի յուղերը: Թաց մազերը թրջում են բարձը, ու այսպես բարձը վերածվում է բակտերիաների համար հրաշալի վայրի:
Մազերը փչանում են
Մազերը հաճախ են վնասվում, սակայն այս վատ սովորությունն ավելի է արագացնում մազերի վնասման գործընթացը: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է պարզապես հրաժարվել այս վատ սովորությունից:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը