Ճապոնիան Հյուսիսային Կորեան լուրջ սպառնալիք է համարում երկրի անվտանգության համար

Հյուսիսային Կորեայի ռազմական գործունեությունն առաջվա պես առաջացնում է Տոկիոյի լուրջ մտահոգությունները. Ճապոնիայում կարծում են, որ Փհենյանը երկրին միջուկային հարված հասցնելու հնարավորություն ունի: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին վկայում է Ճապոնիայի պաշտպանության նախարարության 2026 թվականի «Պաշտպանության սպիտակ գիրքը» ամենամյա զեկույցը։

«Հյուսիսային Կորեայի ռազմական գործունեությունը Ճապոնիայի ազգային անվտանգության համար ավելի լուրջ և անմիջական սպառնալիք է, քան երբևէ նախկինում», – ասվում է զեկույցում։

Նշվում է, որ ԿԺԴՀ-ի գործողությունները լրջորեն խաթարում են «տարածաշրջանի և միջազգային հանրության խաղաղությունն ու անվտանգությունը»։

«Հյուսիսային Կորեան իրականացրել է միջուկային վեց փորձարկում և, ինչպես ենթադրվում է, ունի տեխնոլոգիական հնարավորություններ՝ իր բալիստիկ հրթիռների վրա միջուկային մարտագլխիկ տեղադրելու համար։ Այդ հրթիռների հեռահարությունը ներառում է Ճապոնական կղզեխումբը և հնարավորություն է տալիս հարված հասցնել Ճապոնիային», – հայտարարել են Ճապոնիայի պաշտպանության նախարարությունում։

Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Փհենյանը շարունակում է չափազանց արագ տեմպերով մշակել բալիստիկ և գերձայնային հրթիռներ, ինչպես նաև ձգտում է շահագործման հանձնել մեծ հեռահարության թևավոր հրթիռներ, որոնք նախատեսված են միջուկային մարտագլխիկներ կրելու համար։

Բացի այդ, Տոկիոյին անհանգստացնում է ԿԺԴՀ-ի համագործակցությունը Ռուսաստանի հետ։

«Կա վտանգ, որ Հյուսիսային Կորեայի զինված ուժերը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում կարող են հզորացվել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության հաշվին, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում Ճապոնիային շրջապատող տարածաշրջանի անվտանգության տեսանկյունից», – նշել են Ճապոնիայի պաշտպանության նախարարությունում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31