Փաշինյանն ինքն իրեն կհեռացնի․ Ո՛չ Ծառուկյանին, ո՛չ ինձ ոչինչ չեն կարողանալու անել․ պատասխան են տալու. Սամվել Կարապետյան
«Բոլորն ամեն ինչի համար պատասխան են տալու»,- այս մասին քիչ առաջ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ազգային բարերար Սամվել Կարապետյանը:
Հարցին, թե «Ուժեղ Հայաստան»-ը կկարողանա՞ սուր ընդդիմադիր խմբակցություն դառնալ և նեղը գցել ՔՊ-ականներին, Կարապետյանը պատասխանեց, որ արդեն դարձել են ու կդառնան:
Նա նշեց, որ Նարեկ Կարապետյանը միշտ է կիրթ, կառուցողական, ինչ վերաբերում է մեր երկրին, իր մոտ այդպիսի մոտեցում միշտ լինելու է: Մեկ այլ հարցի, թե Փաշինյանին հեռացնելու օրակարգը երբվանի՞ց պետք է միս ու արյուն ստանա, Կարապետյանը պատասխանեց, որ ամեն օր ստանում է: Նրա որակմամբ, Փաշինյանն ավելի շուտ ինքն իրեն կհեռացնի: Նա հորդորեց մի փոքր էլ սպասել, ութ տարի սպասել ենք:
Կարապետյանը նաև հստակեցրեց, որ չեն պատրաստվում հաջորդ ընտրություններին: Նրա խոսքով, պայքարը պատկերացնում են թե փողոցային, թե ոչ փողոցային: «Փաշինյանը կարծես դուրներդ եկել է՝ փողոցներում վազվզելով, թողեք հանգիստ գնանք: Փաշինյանը գնալով ամեն օր ձախողվելու է, վստահ եմ, գալու է օրը, հենց ՔՊ-ականներն իրեն հեռացնելու են»,- ասաց Կարապետյանը, հավելելով, որ իր հույսն, իհարկե, ոչ միայն դա է:
Խոսելով դատական ընթացքից՝ Կարապետյանը նշեց, որ սովորական, անիմաստ դատական ընթացք է: «Այլ ոչ մի ձևով չեն կարողանում գործ անեն, ընկել են մարդկանց գրպաններից մի բան քաշքշեն»,- նկատեց նա: Կարապետյանի խոսքով, չեն կարող բռնագանձել իրենից, քանի որ ապօրինի է, իսկ թե ունեցվածքը պակասի էլ, կավելացնեն: «Այդ շնորհքն ունենք»,- ասաց նա:
Նա նշեց, որ ոչ Ծառուկյանին, ոչ իրեն ոչ մի բան էլ չեն կարողանալու անել: «Խլեցին, պետք է մարսեն, մենակ Ռոմանոս Պետրոսյանն է մարսում, մյուսները չեն մարսում»,- ասաց նա: «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդն ասաց՝ բոլորն ամեն ինչի համար պատասխան են տալու:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում:

