Տնական օշարակ՝ արյան կարմիր գնդիկները շատացնելու համար
Թուլության զգացողությունն անընդհատ անհանգստացնո՞ւմ է ձեզ: Սա, հնարավոր է՝ արյան կարմիր գնդիկների պակասից է: Գոյություն ունեն տարբեր միջոցներ, որոնք լավացնում են արյունը, սակայն բնական միջոցներն ավելի արդյունավետ են:
Բնական բաղադրիչներ պարունակող ըմպելիքները լավացնում են արյունը, դրանցից մեկը healthyfoodhouse կայքի ներկայացրած օշարակն է: Այն պետք է խմել առավոտյան՝ դատարկ ստամոքսին, տարեկան 2անգամ՝ 15-20օր շարունակ:
Բաղադրություն
- 1 կգ ճակնդեղ
- Կես կգ գազար
- 1 կիտրոնի հյութ
- 2-3 նարինջ
- 2 թթու խնձոր
- 500 գ մեղր
Պատրաստման եղանակը
Կտրատեք ճակնդեղը, խնձորն ու գազարը, հարեք բլենդերով: Կիտրոնն ու նարինջները քամեք, խառնեք ճակնդեղի խառնուրդին, ապա վերջում ավելացրեք մեղրը:
Ամբողջը լավ խառնեք՝ մինչև մեղրը լուծվի, կարող եք ավելացնել նարինջները, քանի որ այս դեպքում նարինջը լավացնում է այս դեղամիջոցի համը: Ամբողջ հյութը տեղափոխեք ապակե շշերի մեջ:
Ամեն առավոտ դատարկ ստամոքսին 100մլ խմեք այս հյութից:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը