Սխտոր, մեղր ու բնական քացախ. հրաշագործ ըմպելիքը
Takprosto կայքը ներկայացնում է բնական միջոցներով պատրաստված մի բաղադրատոմս, որի 3 բաղադրիչները մեզ լավ հայտնի են և տարբեր նպատակներով օգտագործվում են խոհանոցում: Այդ երեք բաղադրիչներն են՝ սխտորը, մեղրն ու խնձորի բնական քացախը: Խառնուրդը մի շարք հիվանդությունների դեմ հրաշալի զենք է: Ասթմա, արթրիտ, արյան բարձր ճնշում, անպտղություն և նույնիսկ քաղցկեղ. ըստ կայքի՝ այս բոլոր հիվանդությունները չեն կարող դիմակայել մեղրի, քացախի և սխտորի խառնուրդին:
Բուժիչ հյութի ուժը բացատրվում է նրանով, որ այն բարձրացնում է իմունիտետը և նվազեցնում վատ խոլեստերինի մակարդակն օրգանիզմում: Այս բաղադրությունը ստուգված է շատ հիվանդների կողմից: Այն օգտագործելուց արդեն 2 շաբաթ անց ծանր հիվանդություն ունեցող մարդկանց մոտ վիճակի լավացում է նկատվում:
Այս բուժիչ ըմպելիքը չունի կողմնակի ազդեցություն և օգնում է ոչ միայն նրանց, ովքեր առողջության հետ խնդիրներ ունեն: Այն հրաշալի է նաև առողջ մարդկանց համար:
Ձեզանից կպահանջվի
- 1 բաժակ խնձորի բնական քացախ
- 1 բաժակ թարմ մեղր
- 10 պճեղ սխտոր
Պատրաստման եղանակը
Սխտորը կեղևազատեք: Ամբողջական պճեղները խառնեք մեղրով և քացախով, խառնուրդը լցրեք ամուր ծածկվող տարայի մեջ և պահեք սառնարանում:
Դատարկ ստամոքսին 2ճ/գ-ի չափով խմեք: Կարող եք այն խմել թեյի կամ ջրի հետ, սակայն հիշեք, որ թուրմը խմելուց միայն 15 րոպե անց կարելի է հաց ուտել:
Այս թուրմի ազդեցությունը կզգաք օգտագործման արդեն 5-րդ օրը: Կանհետանան թուլությունը, գլխացավերը, կլավանա մարսողական համակարգը և կբարձրանա օրգանիզմի ընդհանուր տոնուսը: Այս բուժումը ցուցված է անեմիա, անքնություն ունեցող մարդկանց: Քաղցկեղի վաղ շրջանում այս հյութը կարողանում է ուժեղացնել օրգանիզմի պաշտպանական ուժերն ու գործի դնել կանխարգելման մեխանիզմը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը