Մաքրեք աղիներն ու իջեցրեք արյան ճնշումը
Աղիները մաքրելու գործընթացը շատ կարևոր է, քանի որ այսկերպ օրգանիզմից դուրս են բերվում վատ բակտերիաները: Եթե այս օրգանում տոքսիններն ավելանան, ապա լավ բակտերիաներն իրենց տեղը կզիջեն վատերին: Այս վատ բակտերիաների պատճառով աղիները չեն կարողանա յուրացնել մթերքների սննդարար տարրերը:
Վատ բակտերիաների և տոքսինների առկայությունը կարող է հանգեցնել էներգիայի կորստի և իմունիտետի թուլացման: Ավելին, սա կարող է խաթարել ավելորդ քաշից ազատվելու ձեր պլանները:
Աղիները մաքրելու միջոցով օրգանիզմից դուրս կբերեք թունավոր տարրերն ու կլավացնեք մարսողությունը:
Աղիները մաքրելու բնական բաղադրատոմս
Healthyfoodhouse կայքը ներկայացնում է մի բաղադրատոմս, է բաղադրիչներն են մեղրն ու քացախը:
Բնական մեղրն օգնում է աղիները բուժելու հարցում, պայքարում է վատ բակտերիաների դեմ:
Մյուս կողմից՝ խնձորի քացախի օգտակար հատկանիշների վերաբերյալ հազարավոր հետազոտություններ են անցկացվել: Քացախը հարուստ է պեկտիններով, որն անհրաժեշտ է աղիներին` ավելորդություններն օրգանիզմից դուրս բերելու համար:
Այն լավացնում է մարսողական համակարգն ու ալկալինային ուժ հաղորդում օրգանիզմին: Խնձորի քացախը հանգստացնում է աղիների պատերի բորբոքումները: Այս տեսակի քացախը մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ է պարունակում: Քացախը նաև օգնում է վատ բակտերիաները փոխարինել լավերով`այսպիսով կարգավորելով լավ բակտերիաների բալանսը:
Բաղադրիչներ
Աղիները տոքսիններից մաքրելու գործընթացն այնքան էլ բարդ չէ: Պարզապես մեղրից և քացախից հյութ պատրաստեք և կանոնավոր կերպով խմեք: Այս հյութը դրական ազդեցություն կունենա ընդհանուր առողջության վրա, կբարձրացնի մարմնի էներգիան և կլավացնի իմունիտետը: Այն նաև կարագացնի ավելորդ քաշը կորցնելու գործընթացը:
Ձեզանից կպահանջվի
- 2ճ/գ մեղր
- 2ճ/գ խնձորի քացախ
- 230մլ մաքուր ջուր
Բարձր ապակե տարայի մեջ խառնեք բոլոր բաղադրիչներն այնքան, մինչև մեղրն ամբողջովին լուծվի:
Ամեն օր այս հյութից 1-2 բաժակ խմեք, բուժման ընթացքում անհրաժեշտ է մեծ քանակությամբ ջուր խմել: Խորհուրդ է տրվում նաև պապայա և մանգո ուտել: Անհրաժեշտ է նաև աղիները մաքրելուց հետո մրգեր և բանջարեղեն ուտել: Սա կօգնի պահպանել աղիների մաքրությունն ու առողջությունը: Խմեք այս հյութն այնքան, մինչև տարան ամբողջովին դատարկվի, խորհուրդ է տրվում կրկնել գործողությունը 2-3 օրը մեկ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը