![](/banners/BeFunky-design.jpg)
Հարթ որովայն ունենալու գաղտնիքը
![](https://168.am/wp-content/uploads/2015/08/por.jpg)
Կանայք հաճախ երազում են հարթ որովայն ունենալու մասին, սակայն նստակյաց կյանքի վատ ազդեցությունն իրենն ասում է. սթրես, անառողջ դիետաներ, հաճախ տեսանելի են դառնում մարմնի հենց այս հատվածում:
naturalhealthcareforyou կայքը ներկայացնում է հրաշալի մի բաղադրատոմս, որի շնորհիվ կմոռանաք որովայնի ճարպերի մասին:
Անտառային և արևադարձային մրգերի խառնուրդը կօգնի ազատվել այսքան տհաճ խնդրից, որոնք տեսանելի են հենց որովայնի հատվածներում:
Բաղադրիչներ
- 1 արքայախնձոր
- 1 բանան
- հապալաս, ազնվամորի և սև հաղարջ
- պապայա
(Կարող եք ավելացնել նաև մեկ կիտրոն, եթե ցանկանում եք):
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները կտրատեք, լցրեք տարայի մեջ և լավ խառնեք: Մրգային աղցանը կօգնի ստանալ այդքան երանելի հարթ որովայնը:
Այս աղցանը կօգնի ազատվել փքվածության զգացողությունից: Այն նաև թույլ կտա ազատ զգալ ստամոքսի հատվածում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը