Բաժիններ՝

8 պատճառ՝ ինչու այդպես էլ չեք կարողանում նիհարել

Kitchenmag.ru կայքը ներկայացրել է 8 պատճառ, թե ինչու չեք կարողանում նիհարել:

1. Դուք չափազանց քիչ եք ուտում: Շատ ուտելն ու պասիվ կենսակերպն ավելորդ քաշի առաջացման հիմնական պատճառներից են: Սակայն սնունդ օգտագործելու չափազանց խիստ սահմանափակումները կարող են միայն դանդաղեցնել նիհարելու գործընթացը: Աշխատում է բնական այն ռեակցիան, որ, եթե ուտելիքը բավարար չէ, ապա եկել են դժվար ժամանակներ: Օրգանիզմն ավտոմատ կերպով անցնում է սովի ռեժիմի, ինչի արդյունքում նյութափոխանակությունը դանդաղում է, օրգանիզմը սկսում է պահեստավորել ճարպը և կալորիաները: Այդ պատճառով էլ լավագույն դիետան բալանսավորված սնունդն է:

2. Դուք շատ հաճախ չեք ուտում: Եթե դուք ընտրել եք առողջ սնվելու ուղին և այդ պայմաններում մինչ այժմ անբացատրելի ձևով չեք կարողանում ազատվել քաշից, ապա հնարավոր է՝ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել սննդի չափին ու ընդունման հաճախականությանը: Դիետոլոգները միշտ խորհուրդ են տալիս ուտել օրվա ընթացքում 5-6 անգամ, փոքր բաժիններով: Քանի որ դուք չեք հասցնում սովածանալ, ամեն անգամ ավելի քիչ եք ուտում: Սա նշանակում է, որ դուք կսկսեք ավելի արագ նիհարել:

3. Դուք շատ եք խմում քաղցր ըմպելիքներ: Եթե դուք նվազագույնի եք հասցրել յուղոտ մթերքի օգտագործումը, անցել եք 5 անգամ սնվելու ռեժիմին, բայց ավելորդ կիլոգրամներն այդպես էլ չեն անհետանում, ապա պետք է մտածել, թե քանի՞ կալորիա եք խմում դուք օրվա ընթացքում: Չափազանց տարածված սխալ է՝ չհաշվել հեղուկների միջոցով օգտագործվող կալորիաները՝ ալկոհոլ, քաղցր հյութեր, կոկտեյլ, գազավորված ըմպելիքներ, տաք ըմպելիքներ: Մի մոռացեք սրանք հաշվի առնել և աշխատեք դրանց օգտագործումը հասցնել նվազագույնի:

Կարդացեք նաև

mirg-salat

4. Դուք լավ չեք քնում: Եթե դուք պատերազմում եք ավելորդ կիլոգրամների դեմ, աշխատեք լավ քնել և լիարժեք հանգստանալ: Փաստ է, որ քնի պակասը բացասաբար է անդրադառնում աշխատունակության վրա, դանդաղեցնում է նյութափոխանակությունը, մեծացնում է ախորժակը և սաստկացնում է քաղցր ուտելու ցանկությունը: Բացի այդ, եթե դուք անհրաժեշտ քանակով չեք քնում, օրգանիզմը սթրես է ապրում, ինչը կարող է քաշի ավելացման հանգեցնել:

5. Դուք անընդհատ նույն ձևով եք մարզվում: Դուք մարզվելիս անընդհատ կրկնում եք նո՞ւյն վարժությունները: Այդպես չի կարելի: Այդ կերպ դուք երբեք չեք ստանա առավելագույն արդյունք մարզումներից: Իրականում նիհարելու գործընթացն առավելագույնս արդյունավետ է լինում այն դեպքում, եթե դուք անընդհատ փոխում եք վարժությունները. անծանոթ վարժություններ կատարելիս մարմինն ավելի շատ կալորիաներ է այրում, քան, երբ կրկնվում են նրան արդեն հայտնի շարժումները:

6. Ձեր քաշը կապված չէ ճարպերի հետ: Շատերը ֆիքսված են իրենց քաշի վրա՝ այն համարելով գեղեցիկ կազմվածքի ցուցանիշ: Սակայն կշեռքի ցույց տված թվերը ցույց են տալիս ոչ միայն ճարպի ավելացումը կամ պակասը: Մեր քաշը ձևավորվում է մկանների, ջրի և այլ բաղադրիչների գումարի արդյունքում, որոնք ևս կարող են հավաքվել և դուրս գալ: Օրինակ՝ մարզվելու ընթացքում մկանային զանգվածի շատանալը կարող է դանդաղեցնել ավելորդ քաշից ազատվելու գործընթացը: Ճարպերի այրման գործընթացն ավելի ճիշտ գնահատել հնարավորություն են տալիս չափերի փոփոխությունները, ինչը հեշտ է չափել սանտիմետրով:

sarnaran

7. Առողջական վիճակի պատճառով: Շատ հիվանդություններ կարող են քաշի ավելացման պատճառ դառնալ, ինչից բավական դժվար է ազատվել: Այդպիսի քաշի առաջացման պատճառներից մեկը, օրինակ, կարող է լինել ձվարանների պոլիկիստոզը, շագանակագեղձի հետ կապված խնդիրները, ինչպես նաև՝ հորմոնալ հավասարակշռության խախտումը: Բացի դա՝ սննդային ալերգիաների թաքնված տեսակները կարող են դժվարացնել նիհարելու գործընթացը: Քաշի ավելացման կարող են հանգեցնել նաև մի խումբ դեղերի կողմնակի ազդեցությունները:

8. Իրականում դուք նիհարելու կարիք չունեք: Ողջ աշխարհում այժմ տարածված է գեղեցիկ կազմվածք ունենալու տրենդը: Այս պայմաններում շատ հնարավոր է, որ ձեր քաշը նորմալ լինի, սակայն դուք չնկատեք դա՝ խիստ ինքնաքննադատության արդյունքում: Ոչ ռեալ չափերի ձգտելու փոխարեն՝ ինքներդ ձեզ կամ բժշկին հարցրեք՝ իրականում կա՞ն բժշկական ցուցումներ քաշ կորցնելու համար:

Պատրաստեց 168.am-ը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս