Գերմանիայում կարող են վերականգնել քաղաքացիական այլընտրանքային ծառայությունը

Գերմանիայի իշխանությունները քննարկում են պարտադիր քաղաքացիական այլընտրանքային ծառայությունը վերադարձնելու հարցը, եթե երկրում վերականգնվի պարտադիր զինվորական ծառայությունը։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:

Բունդեսթագի իշխող CDU/CSU խմբակցության ղեկավար Թորսթեն Ֆրայը հայտարարել է, որ բանակ պարտադիր զորակոչելու դեպքում օրենքով պետք է հնարավորություն տրվի նաև այլընտրանքային ծառայության համար։ Նրա խոսքով՝ չի բացառվում, որ այս մասին որոշումը ստիպված լինեն ընդունել շատ արագ։

Գերմանական «Bild» թերթի փոխանցմամբ՝ Ընտանիքի հարցերով նախարարությունը վերջին ամիսներին հարցում է անցկացրել երկրի խոշոր հասարակական ու սոցիալական կազմակերպություններում՝ պարզելու, թե քանի տեղ կարող են տրամադրել այն քաղաքացիներին, որոնք իրենց համոզմունքների պատճառով կհրաժարվեն զենք վերցնելուց։ Հարցված 23 խոշոր միավորումներից 22-ը հաստատել են, որ պատրաստ են ընդունել այլընտրանքային ծառայության անցնող քաղաքացիներին։

Պարտադիր զինվորական ծառայությունը Գերմանիայում կասեցվել էր 2011 թվականին, սակայն այժմ Բունդեսթագում քննարկվում է այն մասնակիորեն վերականգնելու հնարավորությունը։ Այսպես կոչված «ըստ անհրաժեշտության զինապարտությունը» նախատեսվում է գործարկել, եթե բանակին չհաջողվի հավաքագրել անհրաժեշտ թվով կամավորներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31