Հումուսի 7 օգտակար հատկանիշները
Հումուսը խյուս է, որը սիրված է գրեթե բոլորի կողմից, սակայն քչերը գիտեն, որ բացի իր յուրահատուկ համից, այն նաև թաքնված օգտակար հատկանիշներ ունի:
Խյուսը հիմնականում պատրաստվում է հավով, թահինով, ոլոռով, ձիթապտղի յուղով, սխտորով և կիտրոնի հյութով: Սակայն գոյություն ունեն նաև այլ հավելումներ, որոնք բազմազան են դարձնում այս հրաշալի խյուսի համը: Այս ուտելիքն անչափ օգտակար է օրգանիզմի համար, քանի որ մեծ քանակությամբ վիտամիններ, հանքանյութեր և սննդարար տարրեր է պարունակում, որոնք օգնում են օրգանիզմի ճիշտ ֆունկցիային: Այս հրաշալի ուտելիքը կարող է նաև կանխարգելել քաղցկեղը: Healthyfoodstar կայքն առանձնացրել է հումուսի 7օգտակար հատկանիշները:
Քաշի կորուստ- Քանի որ հումուսը հարուստ է պրոտեիններով և երկաթով, օգնում է օրգանիզմում յուրացնել շաքարն ավելի արդյունավետ կերպով, այդ իսկ պատճառով օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից: Այն նաև էներգիա է հաղորդում, որն օգնում է առավել արդյունավետ կերպով պարապել մարզումների ընթացքում և խուսափել դիետայի ժամանակ անընդհատ ուտելուց:
Իջեցնում է խոլեստերինը- ոլոռը սննդարար տարրերի հրաշալի աղբյուր է, որն օգնում է պահպանել արյան մեջ լավ խոլեստերինի մակարդակը:
Կանխարգելում է քաղցկեղը- լոբազգիները պարունակում են ֆոլատ և ֆիտիկ թթուներ: Առաջինն օգնում է օրգանիզմում առողջ բջիջների բազմացման գործընթացին, իսկ երկրորդն օգնում է կանխարգելել քաղցկեղը՝ պաշտպանելով օրգանիզմը:
Կանխարգելում է անեմիան- թահինն ու ոլոռը երկաթի աղբյուր են, այդ իսկ պատճառով օգնում են նվազեցնել անեմիայի առաջացման ռիսկը:
Կանխարգելում է փորկապությունը- Մանրաթելերն օգնում են մարսողական համակարգին: Այդ իսկ պատճառով, կանոնավոր կերպով հումուս օգտագործելիս կարող եք վստահ լինել, որ երբեք մարսողական համակարգի հետ խնդիրներ չեք ունենա: Այն նաև օգնում է սրտանոթային համակարգին և շատացնում աղիքային լավ բակտերիաները:
Լավացնում է մաշկը, արյունն ու մկանները- Կենդանի օրգանիզմի համար չափազանց կարևոր է պրոտեինը: Պրոտեինը հատկապես անհրաժեշտ է մաշկին, արյանն ու մկաններին: Այդ իսկ պատճառով, այն փաստը, որ հումուսը լի է պրոտեիններով, այս ուտելիքն անփոխարինելի է դարձնում:
Ամրացնում է ոսկորները- Այս խյուսը մեծ քանակությամբ կալցիում է պարունակում, և սա հատկապես կարևոր է, երբ խոսք է գնում ոսկորներն ամրացնելու մասին:
Հումուսը հատկապես տարածված է Միջին Արևելյան երկրներում: Այնուամենայնիվ, վերջին տարիներին այն տարածում է գտել նաև Հյուսիսային Ամերիկայում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը