Բաժիններ՝

«Նոայի» հնարավոր մրցակիցը պայմանագիր է կնքել Տեր Շտեգենի հետ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը տեղափոխվել է Ամստերդամի «Այաքս», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նիդերլանդական ակումբը մինչև առաջիկա մրցաշրջանի ավարտը վարձակալել է 34-ամյա դարպասապահին։

Տեր Շտեգենը 2014 թվականին է միացել «Բարսելոնային», որի հետ պայմանագիր ունի մինչև 2028թ․ ամառ։ Կատալոնական ակումբի կազմում գերմանացին անցկացրել է 423 հանդիպում, բաց է թողել 416 գոլ, 176 խաղում անառիկ պահել դարպասը։

Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը դարպասապահն անցկացրել էր իսպանական «Ժիրոնայում», սակայն վնասվածքի պատճառով մասնակցել էր ընդամենը երկու խաղի:

«Այաքսը» հանդես է գալիս Կոնֆերենցիաների լիգայում, որի որակավորման երրորդ փուլում մրցելու է իռլանդական «Շելբուրնի» հետ, իսկ փլեյ-օֆֆ դուրս գալու դեպքում խաղալու է Հայաստանի գավաթակիր «Նոայի» և շվեյցարական «Սյոնի» դիմակայության հաղթողի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31