
Ահա ինչու է պետք միշտ քնել ձախ կողքի վրա

Facte.ru կայքը գրում է, որ հետազոտողները պնդում են, որ ձախ կողքի վրա քնելը օգնում է զգալիորեն լավացնել առողջական վիճակը: Հարցն այն է, որ հենց ձախ կողմում կենտրոնացած են լիմֆատիկ հանգույցների մեծ մասը: Քանի դեռ դուք քնած եք ձախ կողքի վրա, ձեր օրգանիզմն արդյունավետորեն ֆիլտրում է տոքսինները և ավելորդ նյութերը:
Մյուս կողմից, եթե դուք քնած եք աջ կողքի վրա, օրգանիզմում դանդաղում է լիմֆատիկ համակարգի աշխատանքը: Դա հանգեցնում է նրան, որ ձեր օրգանիզմի մաքրվելու համակարգն անարդյունավետ է աշխատում: Որպես արդյունք՝րանից մահացու հիվանդությունների առաջացման հավանականությունը մեծանում է՝ տոքսինների չափազանց շատ քանակի պատճառով:
Բացի դա՝ հետազոտողները պնդում են, որ ձախ կողքի վրա քնած ժամանակ առավել արդյունավետ է աշխատում նյութափոխանակության համակարգը: