Լվացեք կիտրոնները և կտրատեք մի քանի մասերի: Այնուհետև մաքրեք սխտորը և կիտրոնի ու կոճապղպեղի հետ հարեք բլենդերի մեջ: Մետաղյա մեծ տարայի մեջ ջուրը լցրեք, ավելացրեք հարած զանգվածը, տաքացրեք և եփեք մինչև եռալը: Եռալուց առաջ կրակն անջատեք և թողեք՝ խառնուրդը սառչի: Հեղուկը լցրեք շշերի մեջ:
Երկու հրաշալի մթերքների համադրությունը մաքրում է օրգանիզմը թույներից, իսկ արդյունքն ուղղակի ապշեցնող է: Ըստ healthyfoodteam.com-ի՝ ընդամենը 1 ամիս հետո արդյունքն ակնհայտ կլինի. ընդամենը պետք է համառ և հետևողական լինել և ամեն առավոտ այն խմել:
Յուրաքանչյուր մարդու կյանքում ճիշտ սնվելը շատ կարևոր դեր է խաղում: Հաճախ, այս կամ այն հիվանդության դեպքում բժիշկները խորհուրդ են տալիս հետևել այս կամ այն դիետային: Ցանկացած դիետա հիմնվում է այն մթերքների օգտագործման վրա, որոնք մարդկային օրգանիզմին պետք են հենց այդ պահին:
Մաշկային մսագնդերն առաջ են գալիս մաշկի հաստ շերտերում մազանոթների և կալոգենի կուտակման արդյունքում: Մաշկի գնդիկները կոչվում են ակրոխորդոն (acrochordon):
Վիտիլիգոն ձեռքբերովի քրոնիկական հիվանդություն է: Վիտիլիգոյի ավելի ցայտուն ախտանիշը մաշկի դեպիգմենտացիան է` արտահայտված սպիտակ բծերով, որոնք հակված են աճելու, ավելի մեծանալու:
Գորտնուկները մաշկի ավելորդ գոյացություններ են, որոնք հայտնվում են մաշկի վրա և ունեն պարկի տեսք: Չնայած դրանք ցավ չեն պատճառում և վտանգավոր չեն, այնուամենայնիվ, շատերը փորձում են ազատվել դրանցից: Գորտնուկները կարող են հայտնվել այնպիսի անցանկալի վայրերում, ինչպիսիք են՝ պարանոցը, ձեռքերը, ոտքերը և այլն:
Նեխուրը, ավելի ճիշտ՝ նրա սերմերը, օգնում է ավելացնել օրգանիզմից դուրս բերվող միզաթթվի քանակը, մեծացնում է մեզի արտադրման արագությունը, ինչը նպաստում է օրգանիզմի դետոքսիկացիային:
ԼՂՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է ԼՂՀ առողջապահության նախարարության ենթակա բժշկական հիմնարկներին հատկացվող բրոնխիալ ասթմայի, շաքարային և ոչ շաքարային դիաբետի, սրտի իշեմիկ հիվանդությունների, հոգեմետ, էպիլեպսիայի, հեմոդիալիզի, պարբերական, հակաուռուցքային հիվանդությունների դեղամիջոցների բաշխացուցակը, համաձայն որի բուժհիմնարկները ապահովվել են նշված դեղամիջոցների համապատասխան քանակներով:
Հայտնի է, որ հակաօքսիդանտներն այն հիմնական տարրերն են, որոնք կանխարգելում են օրգանիզմում ազատ ռադիկալների աճը, իսկ որոշ ռադիկալներ կարող են մի քանի հիվանդություն առաջացնել, օրինակ՝ քաղցկեղ:
Քաշ կորցնելու համար պետք է ոչ թե կալորիաները հաշվել, այլ կայունացնել սեփական հորմոնալ ֆոնը: Քանի որ հորմոնալ ֆոնի վրա հսկայական ազդեցություն է թողնում սթրեսը, ավելորդ քաշից ազատվելու միակ տարբերակը մնում է հասկանալ՝ ինչ է կատարվում սեփական գլխում: Դուք պետք է խնդրին ցուցաբերեք ամբողջական մոտեցում, ինչն էլ կերաշխավորի Ձեր կայուն հոգեբանական և էմոցիոնալ վիճակը:
«30 տարեկանից հետո ոչինչ այլևս նույնը չէ»,- 40-ն անց շատ կանայք համաձայնում են այս մտքի հետ: Ըստ healthyfoodstar.com-ի՝ ճիշտ է, որ 30-ից հետո նյութափոխանակությունը դանդաղում է: Այսպիսով ավելի հեշտ է ավելորդ քաշ կուտակելը, և այն նվազեցնելու համար մեծ ջանքեր են պահանջվում:
healthyfoodstar.com-ի փոխանցմամբ՝ բրնձի ջուրը շատ օգտակար է: Այս հին չինական ըմպելիքը պատրաստելու համար ձեզանից կպահանջվի բրինձ և ջուր:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առաջիկա երկու շաբաթների շաբաթ եւ կիրակի օրերին՝ մարտի 21-22-ին եւ 28-29-ին, հերթապահություն է սահմանվել Երեւանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր այն պոլիկլինիկաներում, որոնք սպասարկում են մանուկներին։ Հերթապահությունն իրականացնելու են մանկաբույժները։
Նոր հիվանդներ հայտնաբերելու նպատակով առողջապահության նախարարությունը մարտի 6-ից ընդլայնել է համաճարակաբանական և լաբորատոր հետազոտությունների շրջանակները, ինչի արդյունքում ևս 11–ի մոտ լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է բրուցելոզ հիվանդությունը:
Ցանկանո՞ւմ եք առանց կնճիռների և ավելի երիտասարդ տեսք ունենալ: Եթե այո, ապա ժամանակն է healthyfoodstar.com-ի առաջարկած այս հրաշալի մեթոդը փորձարկել: Այս քսուքը սնուցում և խոնավեցնում է մաշկը, նվազեցնում տեսանելի կնճիռների քանակը և դանդաղեցնում մեծանալու գործընթացը: Այն բաղկացած է բնական բաղադրիչներից և հարմար է ամեն տեսակի մաշկի համար:
Վերջերս հայտնաբերվել է սպիտակ մազերից ընդմիշտ ազատվելու մի նոր միջոց: Նախկինում կարծում էինք, թե երբեք չենք կարող ազատվել սպիտակ մազերից: Միջոցը, որն առաջարկում ենք, արագ է և արդյունավետ: Խորհուրդ ենք տալիս այն փորձել:
Վարժությունները, որոնք մեզ առաջարկում են տարբեր ֆիթնես ակումբներում, ևս օգտակար են: Գոյություն ունեն մի շարք վարժություններ, որոնք կարող են օգնել այրել ճարպերը և նվազեցնել քաշը:
Աղը ոչ միայն պահպանվել է ձյունից և սառույցից, այլև լավան այն պաշտպանել է աղտոտումից: Ահա թե ինչու է հիմալայան վարդագույն աղը համարվում ամենամաքուր աղը: Այսօր այն ավելի շատ է վաճառվում շուկայում:
Մեխակն ու դարչինը գցեք ջրի մեջ: Թողեք՝ խառնուրդը թրմվի 4-5 օր սառնարանում: Դատարկ ստամոքսին խմեք 100մլ այս խառնուրդից: Երբ մնա ընդամենը 4 օրվա չափաբաժին, մեկ այլ չափաբաժին պատրաստեք: Խմեք այս խառնուրդից 3 շիշ, այնուհետև 15 օր հանգիստ տվեք օրգանիզմին: Կարող եք կրկնել բուժումը:
Շուտով ամառ է, իսկ դուք այդպես էլ չեք ազատվել ավելորդ կիլոգրամներից: Սլավա Բարանսկին առաջարկում է ավելորդ քաշից ազատվելու և կարճ ժամանակահատվածում որովայնի մասին մոռանալու իր մեթոդը:
Խնձորի քացախը հակաբակտերիալ ազդեցություն ունի ու կարող է վերացնել թեփը: Այն կօգնի լավացնել գլխի չոր մաշկի վիճակը:
Պանդան դարձել է գիտնականների ուշադրության օբյեկտ: Ճապոնացի գիտնականների վերջին հետազոտությունների շնորհիվ հայտնի է դարձել, որ այս փափլիկ բուսակերների արյան մեջ առկա է ուժեղ ազդեցության հակաբիոտիկ, որն ունակ է ոչնչացնել մի շարք ախտածին մանրէներ:
Կոկոսի յուղը համարվում է ամենալավ յուղերից մեկն աշխարհում: Այն օգտագործվում է տարբեր հիվանդություններ բուժելու նպատակով, այդ թվում՝ մազերի հետ կապված խնդիրների՝ գլխամաշկի բորբոքման ու թեփի:
Բոլորս էլ, վաղ թե ուշ, տեսողության հետ կապված խնդիրներ ենք ունենում: Պատճառները շատ են, և յուրաքանչյուր մարդ յուրովի է մոտենում այս խնդրի լուծմանը: Մեր օրերում տեսողությունը լավացնելու բազմաթիվ միջոցներ են առաջարկվում, ինչպես, օրինակ, հատուկ վարժությունները, մեթոդները:
30-ն անց ցանկացած կնոջ համար դեմքի մերսումը կարևոր է: Ժամանակի ընթացքում մաշկը կորցնում է իր կառուցվածքը, հետևաբար՝ նաև ձգությունը, և ենթամաշկային հյուսվածքներն առավել տեսանելի են դառնում: Թեյի գդալով մերսումը պահպանում է ձեր երիտասարդությունն ու գեղեցկությունը: Այս մեթոդը խորհուրդ է տալիս գերմանացի բժիշկ-կոսմետոլոգ Ռենե Քոշը (Renée Koch).
Չնայած այն հայտնի համոզմանը, որ բանանը գիրացնում է, healthylifetricks.com-ը հակառակն է պնդում՝ նշելով, որ եթե ցանկանում եք ազատվել ավելորդ քաշից, ապա բանանը լավագույնս կօգնի ձեզ այդ հարցում: Բանանը հարուստ է կալիումով, որն օգնում է օրգանիզմից հեռացնել ավելորդ ջուրը:
Մարդիկ սխալ են վարվում՝ ընթրիքին մեծ քանակով մթերք օգտագործելով: Սա, իհարկե, հաճախ կապված է նրա հետ, որ աշխատանքային ծանր գրաֆիկի պատճառով մարդիկ չեն հասցնում մինչև դրա ավարտը սնունդ օգտագործել: Հարկավոր է հիշել, որ երեկոյան աղիների աշխատանքը դանդաղում է, և բժիշկները խորհուրդ են տալիս ուտել քնելուց նվազագույնը 2 ժամ առաջ՝ ընտրելով թեթև մթերքներ:
Շուկայում գոյություն ունեն միլիոնավոր կոսմետիկ միջոցներ: Գլխավոր հարցերից մեկն այն է, թե ինչ գիտեն մարդիկ այն քսուքների մասին, որոնք քսում են իրենց մարմնի տարբեր մասերին: Աննա Խիմենեսը որոշել է ուսումնասիրել, թե ինչ բաղադրիչներից են բաղկացած կոսմետիկ միջոցները, և պարզել՝ դրանցից ո՞րն է թունավոր, ո՞րը՝ ոչ:
Մեծահասակ կանայք սիրում են կոկոսի յուղը, քանի որ այն կարող է ծածկել տարիքային բծերը: Մի փոքր կոկոսի յուղ քսեք այն հատվածներին, որտեղ ցանկանում եք, և տրորեք այն: Որոշ ժամանակ թողեք այդպես մնա: Յուղը կանոնավոր օգտագործելու դեպքում 2 շաբաթից կզգաք տարբերությունը:
Վարունգը շատ ցածր կալորիականություն ունի, այդ պատճառով էլ այն կարող են օգտագործել նաև նրանք, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ քաշից: