Բաժիններ՝

Ինչը չի բավարարում մեր օրգանիզմում, երբ մենք քաղցր, աղի կամ յուղոտ որևէ բան ենք ուզում

Եթե մենք ինչ-որ բան ենք ուզում, նշանակում է, դա մեզ չի բավականացնում: Բայց կոնկրետ ի՞նչ…

Եվ այսպես, եթե Դուք…

Աղի ինչ-որ բան եք ուզում

1. Օրգանիզմը ջրազրկված է:

«Փրկության» բաղադրատոմսը շատ պարզ է. ավելի շատ ջուր խմեք:

2. Անբավարար քլորիդներ:

Ավելի շատ օգտագործեք ձուկ և ծովամթերք, անցեք ծովային աղի: Փորձեք այծի կաթ խմել:

3. Ինֆեկցիայի օջախ:

Խորհրդակցեք մասնագետի հետ:

Թթու ինչ-որ բան եք ուզում

1. Ձեր կերակուրը չափազանց անալի է, իսկ օրաբաժնի մեջ մտնում են միայն «չեզոք» մթերքներ (խաշած միս և ձուկ, կարտոֆիլ և կաթ): Ավելացրեք աղը:

2. C վիտամինի դեֆիցիտ և մագնիումի պակաս:

Կերակրի մեջ օգտագործեք ընկուզեղեն, սերմեր և ընդեղեն:

3. Պրոբլեմներ կարող են լինել լեղապարկի և լյարդի հետ:

Դիմեք մասնագետի:

Դառը կամ կծու ինչ-որ բան եք ուզում

1. Քիչ կերեք յուղոտ կերակուր: Օրգանիզմը դառը կամ կծու է ուզում, երբ այնտեղ կա յուղի ավելցուկ:

2. Եթե վերևում նկարագրված դեպքը Ձեր տարբերակը չէ, ապա կարող է պրոբլեմը կապված լինել ստամոքսի հետ: Դիմեք մասնագետի:

3. Կծվի պահանջ հաճախ լինում է ինտոքսիկացիայի ժամանակ:

Յուղոտ ինչ-որ բան եք ուզում

1. Ձեր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը բարձր է:

2. Դուք ճարպակալում ունեք:

3. Եվ դրա պատճառով յուղոտ կերակուրը լրջորեն կրճատել եք:

4. Ճարպալուծող վիտամինների պակաս:

Ինչպես պակասեցնել յուղոտ կերակուր ուտելու ցանկությունը: Կերակրի մեջ շատ օգտագործեք պանիր, կաթնամթերք և կաղամբ բրոկոլի:

Քաղցր ինչ-որ բան եք ուզում

1. Քրոմի, ֆոսֆորի կամ տրիպտոֆանի պակաս:

Գնեք դեղատնից քրոմի պրեպարատ, և պրոբլեմը կլուծվի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս