Կակաոյի 3 հիմնական օգտակար հատկանիշները
Կակաոյի հատիկները, որոնք առավել հայտնի են՝ որպես պարզապես կակաո, կակաոյի թթուների և կակաոյի յուղի միակ աղբյուրն են:
Որպես շոկոլադի հիմք՝ կակաո կարող եք գտնել յուրաքանչյուր քաղցրավենիքի մեջ: Կակաոյի յուղն օգտագործվում է մաշկի համար նախատեսված լոսյոնների բաղադրության մեջ, այս տեսակ քսուքները հարթեցնում են մաշկն ու վերացնում կնճիռները, բացի այդ՝ կանխարգելում են հղիության ընթացքում մաշկի ձգման արդյունքում ի հայտ եկած բծերի առաջացումը:
Կակաոյի մեջ առկա ֆլավոնոիդների մեծ քանակության շնորհիվ՝ այս մթերքն օգտակար է սրտանոթային համակարգի համար: Հիմնականում խոսքը գնում է կակաոյի և դառը շոկոլադի մասին: Եփվելու կամ կաթ ավելացնելու դեպքում ֆլավոնոիդները վերանում են: Կակաոյով հարուստ մթերքները կարող են օգնել իջեցնել արյան ճնշումը:
Կակաոյից իր լավագույն հատկանիշները ստանալու համար մասնագետները խորհուրդ են տալիս կանոնավոր կերպով դառը շոկոլադ ուտել: Նրանք խորհուրդ են տալիս օրական 46-105գ դառը կամ կաթնային շոկոլադ ուտել:
Սովորաբար կակաոն անվնաս է: Այն պարունակում է կոֆեին, որը կարող է նյարդային խանգարումների, անդադար միզարձակության, անքնության, ինչպես նաև՝ սրտի խնդիրների պատճառ դառնալ: Կակաոն կարող է նաև փորկապության, միգրենի և մարսողական համակարգի խնդիրների պատճառ դառնալ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը