
Երիցուկի թեյի օգտակար հատկանիշները

Բոլորս էլ գիտենք երիցուկով թեյի բուժիչ հատկանիշների մասին, և շատերս տանն ունենք երիցուկ: Այնուամենայնիվ, արդյո՞ք կհամաձայնեիք այն ամեն օր խմել: naturalhealthcareforyou կայքը ներկայացնում է, թե ինչո՞ւ է անհրաժեշտ խմել այս թեյն ամեն օր:
Վերջերս արված հետազոտությունները ցույց են տվել, որ երիցուկի թեյն օգնում է երկար ապրել, սակայն՝ միայն կանանց: Այս դեղաբույսը նվազեցնում է բոլոր տեսակի քաղցկեղների առաջացման ռիսկը 29%-ով:
Գիտնականները դեռ չեն պարզել, թե ինչո՞ւ է երիցուկի ազդեցությունը զգացվում միայն կանանց վրա:
7 տարիների ընթացքում ամերիկացի գիտնականները 1677 տղամարդ և կին են հետազոտել: Նրանք ուսումնասիրել են մեծահասակ մարդկանց և պարզել, որ նրանց 14%-ն օգտագործել են երիցուկի թեյ: Նրանք պարզել են, որ միայն կանայք, ովքեր երիցուկի թեյ են խմել, նվազեցրել են վաղաժամ մահվան ռիսկը 29%-ով:
Այնուամենայնիվ, հետազոտությունները պարզել են, որ այս մեթոդը գործում է միայն կանանց պարագայում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը