Նեխուրը՝ արյան բարձր ճնշման դեմ

Շատերն են տառապում արյան բարձր ճնշման պատճառով: Ամերիկայում մոտ 76.4 միլիոն չափահաս տառապում է այս խնդրով: Արյան բարձր ճնշումը կարող է բարձրացնել սրտի կաթվածի ռիսկը:

Այս ամենի դեմ պայքարի հրաշալի միջոց է առաջարկում justnaturallyhealthy կայքը: Նեխուրը լավագույն լուծումն է, որը կարող եք գտնել ձեր խոհանոցում: Նեխուրի հյութը պարունակում է 3-n-butylphtalide կամ phthalide, որը լավացնում է բանջարեղենի համն ու հոտը: phthalide-ը հանգստացնում է արյան անոթների պատերի մկանները: Այսպիսով, իջնում է նաև արյան ճնշումը:

Նեխուրի հյութը՝ արյան բարձր ճնշման դեպքում

Բաղադրություն

Կարդացեք նաև

  • 2 ճյուղ նեխուր
  • Կես ճակնդեղ
  • 2 գազար
  • Կես կանաչ խնձոր
  • Կիտրոն

Բոլոր բաղադրիչները հարեք և վայելեք այս համեղ ու օգտակար ըմպելիքը:

Նեխուրի հյութի օգտակար հատկանիշները

Թթվայնություն. Այս հրաշալի հյութի մեջ առկա կարևոր հանքանյութերը կարգավորում են արյան pH-ը՝ չեզոքացնելով թթվայնությունը:

Մարզիկների համար. Նեխուրի հյութը հետմարզանքային հրաշալի տոնիկ է, որը փոխարինում է կորցրած էլեկտրոլիտներին և ջրով է սնուցում օրգանիզմը:

Քաղցկեղ. Հայտնի է, որ նեխուրը պարունակում է հակաքաղցկեղային տարրերի առնվազն 8 տեսակ: Օրինակ՝ ացետիլինիքսը, որը դադարեցնում է քաղցկեղածին բջիջների զարգացումը:

Խոլեստերին. Այս համեստ բանջարեղենն արդյունավետ կերպով իջեցնում է արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը:

Աղիի և ստամքոսի քաղցկեղ. Ֆիտոքիմիական տարրերը կանխարգելում են աղիների և ստամոքսի քաղցկեղի ձևավորումն ու զարգացումը:

Բորբոքումներ. Պոլիացետիլենը, որն առկա է նեխուրի բաղադրության մեջ, հրաշալի կերպով հանգստացնում է ռևմատոիդ արթրիտի բորբոքումները, օստեոպարոզը, ասթման և բրոնխիտը:

Երիկամների աշխատանքը. Նեխուրը լավացնում է երիկամների աշխատանքը, այն դուրս է բերում ավելորդ տոքսինները: Նեխուրը նաև հրաշալի կերպով արգելակում է երիկամային քարերի առաջացումը:

Իջեցնում է արյան բարձր ճնշումը. Մեկ շաբաթ շարունակ ամեն օր նեխուրի հյութ խմելով՝ կնվազեցնեք արյան ճնշումը: Ֆտալիդ կոչվող տարրը հանգստացնում է անոթների պատերի մկանները, լայնացնում անոթներն ու թույլ է տալիս, որպեսզի արյունը հանգիստ հոսի: Լավագույն արդյունքի հասնելու համար, մեկ շաբաթ խմեք հյութը, ապա 3 շաբաթ դադար տվեք, և սկսեք կրկին:

Նյարդային համակարգ. Նեխուրի հյութի մեջ առկա ալկալինային հանքանյութերը հանգստացնում են նյարդային համակարգը:

Ազատում է ավելորդ քաշից. Օրվա ընթացքում հաճախ նեխուրի հյութ խմեք: Այն օգնում է ազատվել քաղցրի հանդեպ ունեցած թուլությունից:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Տեսանյութեր

Լրահոս