Կրծքի, իրանի և կողային հատվածներում ավելորդ ծալքերը կանանց ամենացավոտ խնդիրներից են: Սակայն պարզվում է՝ դրանց դեմ նույնպես կարելի է պայքարել: Ձեզ ենք ներկայացնում 5 խորհուրդ, որ կօգնեն ձեզ ավելի սեքսուալ և գայթակղիչ զգալ: Ընդամենը մի քիչ ջանք գործադրեք և կհասնեք ցանկալի արդյունքին:
ԱՄՆ դեղորայքի եւ սննդամթերքի վերահսկողության վարչությունը (Food and Drug Administration, FDA) հավանության է արժանացրել վարիկոզի բուժումը Medtronic – VenaSeal ընկերության սարքավորման միջոցով, որը կատետերի օգնությամբ հատուկ նյութով է լցնում ախտահարված երակները:
Գովազդի և գեղեցիկ փաթեթավորման շնորհիվ հազարավոր կոսմետիկ միջոցներ աշխարհով մեկ մեծ ճանաչում են վայելում։ Դրանցից շատերը, սակայն, կարող են վնասել ձեր առողջությանը և ցավոք, ոչ բոլոր միջոցներն են սպասված արդյունք տալիս։ Ձեզ ենք ներկայացնում մի քանի կոսմետիկ միջոցներ, որոնք պետք չէ գնել։ Ինչո՞ւ ավելորդ գումար վատնել։
3 լիտրանոց տարայի մեջ դնել լավ լվացած սպիտակ գույնի 20 թարմ հում ձու։ Ապա վերցնել կիտրոններ, կտրել և հյութը քամել ձվերով տարայի մեջ այնքան, մինչև ձվերն ամբողջությամբ ծածկվեն։ Տարան փակել անձեռոցիկով և դնել մութ տեղում՝ թողնելով 15-20 օր, մինչև ձվի կճեպն ամբողջությամբ լուծվի։
Լոլիկն օգնում է լավացնել մարդու ոչ միայն՝ ֆիզիկական, այլև՝ հոգեկան առողջությունը: Դրանք կարող են օգնել ազատվել դեպրեսիայից, լավացնել տրամադրությունը:
Անանուխի յուղը կարող է օգնել ազատվել գլխացավից: Այն նորմալացնում է արյան շրջանառությունը:
Դահլիճում ներկա էին նաև այն ընտանիքները, որոնց արդեն օգնել էր «Արագիլ» հիմնադրամը՝ երեխա ունենալու բերկրանքը զգալու հարցում: Ծնողների մեջ էր նաև առաջին եռյակի մայրը՝ Քնարիկ Վարդանյանը, որը լույս աշխարհ էր բերել միանգամից երեք երեխայի՝ Էլենին, Աննային, Դիաննային: Նրանք համարվում են առաջին եռյակը, որոնք ծնվել են «Արագիլ» հիմնադրամի օգնությամբ, «Մոր և մանկան» առողջության կենտրոնում: «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամը գործում է 2011 թ. ապրիլից:
Ջրային բուժումը որքան հեշտ է, այնքան էլ արդյունավետ է։ Օգտագործեք ճապոնական այս մեթոդը և մեկ ամսվա ընթացքում կլուծեք արյան ճնշման հետ ունեցած խնդիրները, 30 օրվա մեջ կլավացնեք ինքնազգացողությունը՝ շաքարախտի դեպքում, 10 օրվա մեջ կմոռանաք գաստրիտի մասին, օրգանիզմից կմաքրեք տոքսինները։ Այս մեթոդը չունի կողմնակի ոչ մի ազդեցություն։
«Եթե ամբողջ աշխարհի հայերն ապրիլի 24-ի կապակցությամբ, բազմաթիվ կենդանի ծաղիկների հետ միասին, գնեն գեթ մեկ անմոռուկ և իրենց հարգանքը նաև այս ձևով արտահայտեն, մենք կունենանք գումարներ, որոնց շնորհիվ կծնվեն նոր և նոր բալիկներ»,- այսպես ասաց Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի փոխնախագահ, մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Թոխունցը՝ «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամի «Կյանքի Ծաղիկ» բարեգործական ակցիայի մեկնարկի ժամանակ:
Կարմրուկի բռնկման դեպքեր են արձանագրվել Կանադայում: Տորոնտոյում սույն թվականի հունվարի 27-ից 31-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է կարմրուկի 4 դեպք (2 մեծահասակ և 2 երեխա), որոնք միմյանց հետ կապ չունեն: Յուրաքանչյուր տարի Տորոնտոյում արձանագրվում է կարմրուկի 5 դեպք, որոնք անմիջապես կապված են ճամփորդությունների հետ, իսկ այս վերջին դեպքերը վարակվել են Տորոնտոյում:
Այս հրաշք դիետայի գաղտնիքն այն է, որ ծախսում եք սննդի հետ օրգանիզմ ներթափանցող էներգիան՝ ուտելիքը մարսելու և հեշտ նիհարելու համար: Եթե ցանկանում եք արագ նիհարել, ապա միանշանակ այս սննդակարգը ձեզ համար է:
Համարվում է, որ նորմայում մարդը պետք է օրական քնի միջինում 8 ժամ: Մարդիկ, սակայն, տարբեր են, և նրանց մի մասը քնում է ավելի շատ, քան նախատեսված է, իսկ մյուս մասը՝ ավելի քիչ: Անշուշտ, դա կախված է հոգնածության աստիճանից, ընդունած սննդից, առողջական վիճակից, և այլն: Պարզվում է՝ քնի տևողությունը կախված է նաև գեներից:
Հաճախ քաղցկեղի առաջացման պատճառ է համարվում ժառանգականությունը, վատ սնվելը և նստակյաց կյանքը նույնպես մեծ դերակատարում ունեն: Ապացուցված է, որ ճիշտ մթերքների օգտագործումը և հատուկ վարժություններն օգնում են մի քանի անգամ կրճատել քաղցկեղի բջիջների առաջացման պատճառները:
Հապալասը շատ օգտակար հատապտուղ է, որն ունի յուրահատուկ հատկանիշներ: Հապալասը կանոնավոր օգտագործելու դեպքում կարող է իջեցնել արյան ճնշումը և վերականգնել առողջությունը: Բանն այն է, որ այս հատապտուղը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ և ֆլավոնոիդներ:
Բանանը հրաշալի կոսմետիկ միջոց է, որը կարելի է օգտագործել ցանկացած տեսակի մաշկի համար: Բանանից պատրաստված դիմակները հրաշալի կերպով խոնավեցնում են մաշկը, մաքրում և սնուցում այն:
Հասունացման տարիքում թե՛ տղաները, թե՛ աղջիկները բախվում են այնպիսի խնդիրների, ինչպիսիք են ակնեն և բշտիկները: Դրանք հայտնվում են ոչ միայն դեմքի, այլև՝ մարմնի վրա: Իհարկե, ժամանակի հետ ամեն ինչ անցնում է, սակայն հետքերը մնում են: Որպես կանոն՝ դրանք մնում են փոսիկների կամ սպիների տեսքով: Դրանցից շատ հեշտ կարելի է ազատվել բնական միջոցներով:
Մրսածության դեմ պայքարելու բազմաթիվ միջոցներ, իհարկե, վաճառվում են դեղատներում, սակայն կան նաև բնական միջոցներ, որոնք պարզ են և առավել արդյունավետ են գործում: Ձեզ ենք ներկայացնում մի մեթոդ, որը շատ պարզ է և հեշտ, միակ բանը, որ պահանջվում է՝ կանոնավոր օգտագործել:
Որոշ հետազոտությունների տվյալներով՝ գլխուղեղի շրջանում արյան լավ շրջանառությունը մեզ ավելի առույգ և ակտիվ լինելու զգացողություն է տալիս՝ դրանով իսկ հեշտացնելով ուսումնառության, ինֆորմացիա մտապահելու և հիշողության հետ կապված այլ գործընթացներ։
Դիետոլոգները վաղուց են նկատել, որ ոչ ճիշտ սնվելն ագրեսիայի ծագման պատճառներից մեկն է: Հետազոտությունները ցույց են տվել, որ կարտոֆիլ ֆրին և բուրգերները կարող են ազդել մարդու հոգեվիճակի վրա: Հետազոտության ժամանակ հարցումներ են անցկացվել մոտ 900 մարդու շրջանում: Պարզվել է, որ այն մարդիկ, որոնց օրակարգում հաճախ են հանդիպում յուղոտ մթերքներ, ավելի անհամբեր են, ավելի նյարդային և ագրեսիվ են:
Սնվելու ընթացքում ֆիզիոլոգիական և կենսաքիմիական բազմաթիվ ռեակցիաներ են տեղի ունենում, որոնք նախապատրաստում են մեր օրգանիզմը սնունդ ստանալուն: Իսկ օրգանիզմը պետք է պատրաստ լինի նաև այն մարսելուն: Այնուամենայնիվ, հարցը միայն մարսողությունը չէ: Դրան զուգահեռ փոփոխություններ են տեղի ունենում նյութափոխանակության առումով. օրինակ, արյան մեջ փոփոխվում է շաքարի քանակությունը, անմիջապես քայքայվում են որոշակի ճարպեր, և այլն: Կարելի է ասել, որ օրգանիզմը թոթափում է որոշակի ավելցուկներ՝ տեղ ազատելով սննդի նոր չափաբաժնի սննդարար նյութերի համար:
Լինզաները սխալ խնամելը կարող է աչքի ինֆեկցիաների պատճառ դառնալ, օրինակ կերատիտի, և նույնիսկ կարող է ավարտվել կուրությամբ: Լինզաներ կրողները պետք է պահպաներ հիգենային կանոները և դրանք խնամեն ամեն անգամ երբ կրում են, մշակում կամ հանում են` աչքերի առողջությունը պահպանելու համար:
takprosto.cc կայքը գրում է, որ խռմփոցը ոչ միայն խանգարում է շրջապատին, այլև բժշկական լուրջ խնդիր է: Այս խնդիրն առաջանում է տարբեր պատճառներով. այն կարող է առաջանալ ինչպես՝ երիտասարդների, այնպես էլ՝ տարիքով մեծ անձանց մոտ: Կայքն առաջարկում է օգտագործել հետևյալ բաղադրատոմսը:
Հայտնի է, որ 40-ից հետո հայր դառնալը կարող է երեխայի բազմաթիվ գենետիկ հիվանդությունների ու արատների պատճառ դառնալ: Համենայնդեպս մինչև այժմ կատարված բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ սպերմատոզոիդները տարիքի հետ մի շարք դեֆեկտներ են ձեռք բերում, որոնք անդրադառնում կամ փոխանցվում են ապագա երեխային:
Կոկորդում ցավից ազատվելու համար 3 թուզը խառնիր 1 բաժակ կաթի հետ: 10 րոպե թող կրակի վրա: Ստացված հյութը խմիր տաք վիճակում:
«Ծնողներն իրենք պիտի ուղղորդեն իրենց երեխաներին` ամուսնանալուց առաջ անցնել բժշկական հետազոտություն, տղայի մայրը` իր որդուն, աղջկա մայրը` իր դստերը։ Սա հարց է, որ պետք է լուծվի, ինչին պետք է նպաստեն նաև ընտանեկան բժիշկները։ Այդ դեպքում հնարավոր կլինի կանխել շատ ու շատ հիվանդություններ, այլ ոչ թե` հետագայում երկարատև պայքարել դրանց դեմ»:
Դաջվածքների հեռացումը ինչպես նաև դրանք նկարելը բավականին ցավոտ ու առոջղության համար ոչ այնքան անվնաս պրոցեսներ են: Դաջվածքներ անելիս չի բացառվում մի շարք մաշկային հիվանդությունների, ինֆեկցիաների առաջացման մեծ հավանականությունը: Դրանք նաև պահանջում են հետագա խնամք բորբոքումներից խուսափելու համար:
Ոտքը ոտքին գցած նստելը կարող է բարձրացնել արյան ճնշումը. արյան սիստոլիկ ճնշումը կարող է բարձրանալ մոտ 7 տոկոսով, իսկ դիաստոլիկը` 2 տոկոսով:
Հետազոտությունները ցույց են տվել, որ սուրճը լավացնում է դեմքի մաշկի գույնը, հարթում կնճիռները: Դեմքի արդյունավետ դիմակ պատրաստելու համար 1 բաժակ կաթի մեջ 3 թեյի գդալ կաթնային սուրճ ավելացրեք: Մերսման միջոցով խառնուրդը քսեք ձեր դեմքին, թողեք 20 րոպե: Ապա մաքրեք դեմքը տաք ջրով:
Ժամը 15-16-ի ընթացքում պետք է մթերք ուտել, որը հարուստ է սպիտակուցներով: Նշանակություն չունի՝ դա կլինի ընդեղե՞ն, կոկտե՞յլ, թե՞ կաթնաշոռ:
Վիսկիի փոքր քանակը կարող է օգնել թեթևացնել մրսածության ախտանիշերը: Կարելի է վիսկիի մի քանի կաթիլ ավելացնել թեյի մեջ և օգտագործել մրսածության դեպքում: Սա ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել, եթե դուք ջերմություն ունեք: