3 ամենահզոր հակաբիոտիկները

Հազարավոր տարիներ առաջ մրգերն օգտագործվել են՝ որպես տարբեր հիվանդությունների դեմ լավագույն դեղամիջոցներ: Ժամանակակից բժշկության շատ դեղահաբեր հիմնված են բնության մեջ հանդիպող արմատների, ծաղիկների, տերևների, մրգերի և հանքանյութերի վրա:

Եթե ցանկանում եք հաղթահարել որևէ հիվանդություն և լավացնել իմունիտետը, ապա պետք է իմանալ, որ գոյություն ունեն հակաբիոտիկներ, որոնք բացարձակ կարիք չունեն բժշկի նշանակման:

Չիլի պղպեղ

Կայեն պղպեղը, որը նաև հայտնի է`որպես չիլի, ասիական մշակույթի կարևոր բաղադրիչներից մեկն է ոչ միայն՝ խոհանոցում, այլև` բժշկության մեջ: Այս համեմունքը կարող եք խառնել տարբեր տեսակի ուտելիքների հետ. այն սովորաբար չորացնում են կամ փոշիացնում: Այս պղպեղը շատ օգտակար հատկանիշներ ունի: Այուրվեդի և չինական բժշկության մեջ կայենը համարվում է հզոր ցավազրկող միջոց, որը հաև ունի հակաբակտերիալ հատկանիշներ:

Կարդացեք նաև

Օրեգանոյի յուղ

Այս յուղը ստացվում է օրեգանո տեսակի դեղաբույսից: Այն հրաշալի կերպով համադրվում է տարբեր տեսակի ուտելիքների հետ: Շատ հետազոտություններ ցույց են տվել, որ օրեգանոյի յուղը հրաշալի կերպով ազդում է ինֆեկցիաների վրա: Այս յուղն օժտված է այս բոլոր հատկանիշներով` կարվաքրոլ կոչվող բաղադրիչի շնորհիվ:
Այս յուղի անգամ փոքր չափաքանակը հրաշալի հակաբակտերիալ միջոց է, որը կարող է պայքարել 25 տարբեր տեսակի բակտերիաների դեմ:

1-4 կաթիլ օրեգանոյի յուղը լուծեք մեկ բաժակ թեյի կամ հյութի մեջ: Օրական 3 անգամ կրկնեք գործողությունը:

Սխտոր

Սխտորը բանջարեղեների արքան է: Այն կարող եք ավելացնել մի քանի տեսակի ուտելիքների և աղցանների մեջ: Սխտորն ունի մի քանի օգտակար հատկանիշներ: Սա հզոր հակաբիոտիկ է, որը չի վնասում առողջ բակտերիաներին, ինչպես անում են քիմիական հակաբիոտիկները: Սխտորն ունի հզոր հակաբակտերիալ ազդեցություն և կարող է բուժել սնկերն ու վիրուսները: Այդ իսկ պատճառով սխտորը համարվում է հարբուխի լավագույն բուժումը:

Օրական 2-4 պճեղ սխտոր կերեք, ցանկալի է՝ աղցաններին ու ճաշատեսակներին ավելացրած:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս