Բժիշկ, հեռուստահաղորդավար Եվգենի Կոմարովսկին բացատրել է, թե ինչու է կորոնավիրուսի դեմ բուժման համար վտանգավոր հակաբիոտիկների կիրառությունը։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ստացվել են թեստավորված 23 քաղաքացու փորձանմուշի արդյունքները, որոնք բացասական են, ինչը նշանակում է, որ նոր կորոնավիրուսի վարակը նրանց մոտ չի հաստատվել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հավանական է համարում այն, որ COVID-19-ի վարակվածության առաջին դեպքերն աշխարհի տարբեր երկրներում ի հայտ եկած լինեն դեռ դեկտեմբերին:
Մայիսի 5֊ի ժամը 11։00֊ի դրությամբ Արցախում մեկուսացման մեջ է գտնվում 5 քաղաքացի:
ՀՀ Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք:
Երեկ խոսեցի կորոնավիրուսային հիվանդության տարածման մի սցենարի մասին, որը բարեբախտաբար դեռ տեղի չի ունեցել։
Մայիսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2619 դեպք, որոնցից 1111-ն` առողջացած, 40-ը` մահվան ելքով:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 112 նոր դեպք, ապաքինվել է ևս 40 մարդ:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հավանական է համարում այն սցենարը, որ մինչև մայիսի վերջ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնի 10 հազարի:
Բուժհաստատություններում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հսկողության ուղղությամբ իրականացվող աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ են բժիշկներ, բուժքույրեր և կրտսեր բուժաշխատողներ (մայրապետ):
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, համաճարակների ցիկլայնությունը հաշվի առնելով, ենթադրում է, որ առնվազն մյուս գարնանից հետո կորոնավիրուսի համավարակը կամ աստիճանաբար կմարի, քիչ շրջանառություն կունենա, կամ դրա դեմ պատվաստանյութ, սպեցիֆիկ դեղ կլինի:
Հայաստանում դեպքեր են եղել, երբ բուժաշխատողները առանց պաշտպանական միջոցների իրար հետ ընդմիջում անելիս վարակվել են կորոնավիրուսով:
Հայաստանում կորոնավիրուսից ըստ էության բուժված և դուրս գրված երեք քաղաքացու մոտ 2 շաբաթ անց կրկին կորոնավիրուս է հայտնաբերվել:
Մայիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2507 դեպք, որոնցից 1071-ն` առողջացած, 39-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1393 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 24942 թեստավորում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 121 նոր դեպք, ապաքինվել է ևս 36 մարդ:
ԱՄԷ Էկոնոմիկայի նախարարության կողմից արտոնագիր է տրվել ցողունային բջիջների միջոցով նոր կորոնավիրուսի (Covid-19) նորարարական և խոստումնալից բուժմանը:
Բժիշկ-արյունաբան, ուռուցքաբան, այժմ՝ իր մասնագիտական գործունեությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ծավալող Տարոն Սարիբեկյանից 168․am-ը հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի այն հարցի վերաբերյալ, որ մայիսի 4-ից արտակարգ դրության սահմանափակումները Հայաստանում թուլացվում են։
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում ավելացել է կորոնավիրուսով վարակված պացիենտների թիվը:
Կորոնավիրուսային հիվանդությամբ քաղաքացիների առողջական վիճակների մասով ունենք հետևյալ պատկերը:
Մայիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2273 դեպք, որոնցից 1010-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1227 պացիենտ:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 125 նոր դեպք, ապաքինվել է ևս 33 մարդ:
ԱՄՆ-ի Պերդյու համալսարանի գիտնականները մոդելավորել են ինքնաթիռում կորոնավիրուսի տարածումը՝ ցույց տալով, թե մեկ մարդը ինչպես կարող է վարակել բոլոր ուղևորներին:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ մայիսի 1-ին կրկնակի թեստավորվել է կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից մեկը, որի փորձանմուշի արդյունքը բացասական է եղել, այսինքն` վարակը չի հաստատվել:
Այսօր ժամը 11-ի դրությամբ Հայաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2148 դեպք. ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:
Մայիսի 1֊ի ժամը 11։00֊ի դրությամբ Արցախում մեկուսացման մեջ է գտնվում 6 քաղաքացի:
Մայիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2148 դեպք, որոնցից 977-ն` առողջացած, 33-ը` մահվան ելքով:
Հայաստանում մայիսի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 82 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2148-ի:
Նոր կորոնավիրուսով վարակված երեք քաղաքացիներից մեկի կրկնակի թեստի արդյունքը բացասական է եղել:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ստացվել են թեստավորված 27 քաղաքացու փորձանմուշի արդյունքները, որոնք բացասական են, ինչը նշանակում է, որ նոր կորոնավիրուսի վարակը նրանց մոտ չի հաստատվել:
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի վարակման բացասական իմաստով ռեկորդային թիվ՝ ունենք վարակի 134 դեպք: