Pfizer-ը հավաստիացրել է COVID-19-ի նոր հիմնամանրէի դեմ պատվաստանյութի արդյունավետությունը
Pfizer-ի նախագահ եւ գլխավոր տնօրեն Ալբերտ Բուռլան վստահ է, որ իր ընկերության պատվաստանյութն արդյունավետ կլինի կորոնավիրուսի նոր հիմնամանրէի դեմ, եւ կարծում է, որ կորոնավիրուսի վերջը տալը ժամանակի հարց է:
Մինչեւ նորմալ կյանքին վերադառնալը բոլորը պետք է դիմակ կրեն, հայտարարել է Բուռլան ERT հունական հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, որն անցկացվել է դեկտեմբերի 24-ի երեկոյան:
Բուռլան ծնունդով Հունաստանից է, երկրի հյուսիսային մայրաքաղաքի Սալոնիկի քաղաքից: Pfizer-ը и Bionteck-ը թույլտվություն են ստացել իրենց պատվաստանյութերը Եվրամիություն մատակարարելու համար, առաջին խմբաքանակները կսկսեն ԵՄ-ի բոլոր երկրներում ստացվել դեկտեմբերի 26-ից: Այն հարցին, թե որքանով է վտանգավոր կորոնավիրուսի նոր մուտացիան, որի մասին նորությունները վերջին մի քանի օրերին անհանգստացնում են ողջ մոլորակին, եւ այն կազդի արդյոք պատվաստանյութի թողարկման վրա, Բուռլան պատասխանել է, որ սպասում է պատվաստանյութն արդյունավետորեն կազդի նոր հիմնամանրէի վրա:
«Ես կարծում եմ՝ հասկանալու համար, թե որքանով է դա վտանգավոր, որոշակի ժամանակ կպահանջվի նոր հիմնամանրէն ավելի լավ իմանալու համար: Ինչ վերաբերում է պատվաստանյութերին, ապա ես չափավոր լավատես եմ, որ դրանք նույնքան արդյունավետ կլինեն նաեւ այս հիմնամանրէի դեպքում, բայց ներկայում մենք հաստատապես չգիտենք: Ես կարծում եմ, որ տեսել եմ տվյալներ, որոնք ինձ թույլ են տալիս ասելու, որ ես չափավոր լավատես եմ, բայց մենք այն բանի վերջնական ապացույցները, թե պատվաստանյութերը նույնքան կամ ավելի արդյունավետ են այս հիմնամանրէի դեպքում, կունենանք ոչ ավելի, քան երկու շաբաթ անց»,-ասել է Բուռլան:
Նրա խոսքով՝ այժմ անցկացվում են գիտափորձեր, եւ մոտավորապես երկու շաբաթ անց բավականաչափ տվյալներ կլինեն:
Այն հարցին, թե որքան ժամանակ կպահանջվի պատվաստանյութի մեջ անհրաժեշտ փոփոխություններ կատարելու համար, Բուռլան պատասխանել է, որ դա կախված է յուրաքանչյուր պատվաստանյութի տեխնոլոգիայից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: