Ավստրիայում հետաքրքրվել են COVID-19-ի դեմ ռուսաստանյան պատվաստանյութով

Ավստրիայում ՌԴ դեսպան Դմիտրի Լյուբինսկին ՌԻԱ Նովոստի գործակալությանը հաղորդել է ավստրիական բիզնեսի ներկայացուցիչների կողմից կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութերի նկատմամբ դրսեւորած մեծ հետաքրքրության մասին. ուշադրություն են ցուցաբերում նաեւ ՄԱԿ-ի միջազգային հաստատությունները, որոնք տեղակայված են Վիեննայում:

«Կարող եմ նշել նաեւ Ավստրիայի գործարար շրջանների ներկայացուցիչների կողմից ռուսաստանյան պատվաստանյութերի, այդ թվում նաեւ բժշկական արդյունաբերության նկատմամբ դրսեւորած մեծ հետաքրքրությունը: Մեզ հայտնի է նաեւ, որ այդ թեմայի նկատմամբ ուշադրություն են ցուցաբերում ՄԱԿ-ի միջազգային հաստատությունները, որոնք տեղակայված են Վիեննայում»,-հաղորդել է Լյուբինսկին:

Մոսկվան COVID-19-ին հակազդելու հարցերի ուղղությամբ Ավստրիայի գործընկերների հետ արդյունավետ փոխգործակցության հույս ունի, հայտարարել է Դմիտրի Լյուբինսկին:

«Սկզբունքորեն կարող եմ հաստատել, որ COVID-19-ին հակազդելու հարցերի առնչությամբ կապ է հաստատվել Ռուսաստանի եւ Ավստրիայի առողջապահության նախարարությունների միջեւ: Դեկտեմբերի 1-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել նախարարների մակարդակով, եւ մենք ավստրիացի գործընկերների հետ արդյունավետ փոխգործակցության հույս ունենք»,-հավելել է Լյուբինսկին:

Տեսանյութեր

Լրահոս