Ճապոնիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր տեսակի 5 դեպք

Ճապոնիան հաստատել է կորոնավիրուսի նոր, ավելի արագ տարածվող տեսակի հինգ դեպք՝ Միացյալ Թագավորությունից ժամանած անձանց մոտ: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն:

Վարչապետ Յոսիհիդե Սուգան հորդորել է բնակչությանն անցկացնել «հանգիստ, պասիվ Նոր տարի»: Առողջապահության նախարար Նորիհիսա Տամուրան այս դեպքերի մասին հայտնել է ուրբաթ ուշ երեկոյան Սուգայի հետ հանդիպումից հետո `ավելացնելով, որ վարչապետը կոչ է անում խստորեն կարանտինային միջոցառումներ իրականացնել օդանավակայաններում և

Մեծ Բրիտանիայից վերադարձողների համար:

Ճապոնիան արգելել է մուտքը Մեծ Բրիտանիայից եկողների համար, բացառությամբ Ճապոնիայի քաղաքացիների և կացության թույլտվություն ունեցողների:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031