ԱՀԿ-ն COVID-19-ով հիվանդացածներին խորհուրդ է տալիս պահպանել հակավիրուսային միջոցները

Կորոնավիրուսով հիվանդացած մարդիկ պետք է շարունակեն պահպանել հակավիրուսային միջոցները, ներառյալ դիմակներ կրելը, ձեռքեր լվանալը եւ ֆիզիկական հեռավորությունը: Այս պահին գիտությանն ստույգ հայտնի չէ, թե հիվանդությունից հետո որքան երկար է տեւում իմունիտետը, դեկտեմբերի 28-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Twitter-ում զետեղված տեսահարցազրույցում հայտարարել է կազմակարեպության վորձագետ Մարիա վան Քերքհովեն: COVID-19-ով հիվանդացած մարդկանց մոտ «հակամարմիններ են արտադրվում ախտահարումից հետո մի քանի շաբաթ անց», հիշեցրել է նա:

«Հայտնի է, որ հակամարմիններ են արտադրվում նրանց մոտ, ովքեր հիվանդությունը տարել են ծանր ձեւով, թեթեւ ձեւով կամ առանց ախտանիշների,- նշել է Քերքհովեն:- Ներկայումս կատարվում են հետազոտություններ՝ պարզելու համար, թե որքան է ուժեղ այդ իմունային պատասխանը եւ թե որքան երկար են պահպանվում այդ հակամարմինները»: Փորձագետի խոսքով՝ մասնագետները «տակավին լիակատար պատկեր չունեն» դրա վերաբերյալ: «Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ դա (հակամարմինների պահպանումն օրգանիզմում) շարունակվում է վեց ամիս եւ, հնարավոր է, ավելի երկար»,- պարզաբանել ք նա: Դրա հետ մեկտեղ, այլ կորոնավիրուսների հետ կատարված հետէազոտությունների համաձայն, իմունիտետը չի տեւի ցմահ»: Ինչպես կարծում է Քերքհովեն, «շատ կարեւոր է, որ բոլորը նախկինի պես հետեւեն առողջապահության բնագավառի այն միջոցներին, որոնք գործում են այն շրջաններում, որտեղ իրենք ապրում են»:

«Մենք չգիտենք, թե որքան երկար կտեւի իմունային պատասխանը, ուստի կարեւոր է շարունակել պահապանել ֆիզիկական հեռավորությունը: Մենք պետք է համոզված լինենք, որ ձեռքերը լվացված են, որ օգտագործվում է օճառ եւ մաքուր ջուր կամ մշակման սպիրտային միջոցներ, որ մենք դիմակ ենք կրում եւ պահապանում նախազգուշության բոլոր միջոցները»,- արձանագրել է փորձագետը: Հիշեցնելով աշխարհում SARS-CoV-2-ով կրկնական վարակման դեպքերի մասին՝ Քերքովեն ասել է. «Մենք չգիտենք, թե որոքան հաճախ է դա տեղի ունենում: Երկրներում մի շարք ատյաններ հայտնել են, որ կան կրկնկան ախտահարման դեպքեր»: Նրա խոսքով՝ մասնագետներն աշխատում են յուրաքանչյուր նման դեպքի հանգամանքների պարզաբանմամբ, սակայն այդ բնագավառում «տակավին շատ բան պետք է հասկանալ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս