
Հունգարիան կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի 6000 չափաբաժին է ստացել

Հունգարիան կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի 6 հազար չափաբաժին է ստացել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասվում է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հայտարարության մեջ:
Դեկտեմբերի սկզբին Սիյարտոն հայտնել էր, որ երկիրը ստացել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին նմուշները։ Այն ժամանակ նախարարը նշել էր, որ հունգարացի բժիշկները մանրամասն տեղեկատվություն են ստացել ռուսական պատվաստանյութի մասին, ինչպես նաև համոզվել են, որ «Սպուտնիկ V»-ն արտադրվում է «նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ և ԱՀԿ-ի արձանագրություններին համապատասխան»:
Պատվաստումների համար արդեն սկսվել են «Սպուտնիկ V» և «Վեկտոր» պատվաստանյութերի մատակարարումները։