Գամալեայի կենտրոնը դեռ չի ստացել կորոնավիրուսի «բրիտանական» հիմնամանրէի նմուշը
Գամալեայի անվան կենտրոնը դեռ չի ստացել COVID-19-ի «բրիտանական» հիմնամանրէի նմուշը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:
Ավելի վաղ հայտնի է դարձել Մեծ Բրիտանիայում SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր մուտացիայի հայտնաբերման մասին: Դեկտեմբերի 19-ին Բրիտանիայում շնչուղիների նոր եւ առաջացող վիրուսային սպառնալիքների գծով կոնսուլտացիաների խորհուրդը հաստատել է, որ երկրում հայտնաբերված կորոնավիրուսի տարբերակը տարածվում է մեծ արագությամբ եւ բնակչությունից էլ ավելի մեծ զգուշություն է պահանջում: Թեեւ վիրուսի նոր տարբերակը, ըստ նախնական գնահատումների, կարող է 70 տոկոսով ավելի վարակիչ լինել սովորականից, առայժմ ոչ մի բան չի վկայում այն մասին, որ դա ավելի վտանգավոր է մահացության կամ հոսպիտալարցման տեսակետից:
Մի շարք երկրներ այդ նորության ֆոնին հայտարարել են Բրիտանիայի հետ ավիահաղորդակցության դադարեցման մասին:
«Ո՛չ, մեզ ոչ ոչ ոչինչ չի փոխանցել»,-ասել է Գինցբուրգը պատասխանելով այն հարցին, թե Գամալեայի կենտրոնն ստացել է արդյոք կորոնավիրուսի «բրիտանական» հիմնամանրէն:
Նա նշել է, որ գիտնականները, հետազոտելով հիմնամանրէն, կկարողանան արդյոք տեսնել, թե ինչպես է պատվաստում ստացողների արյան շիճուկը չեզոքացնում վիրուսը:
Ավելի վաղ Գինցբուրգը հաղորդել էր, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութը պաշտպանելու է COVID-19-ի «բրիտանական» հիմնամանրէից, քանի որ այս մուտացիան վերաբերում է վիրուսի սպիտակուցի մակերեւույթի միայն ոչ մեծ կետի: