Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 136 դեպքից 112-ը փոխկապակցված են Էջմիածնի և Շենգավիթում գտնվող արտադրամասի դեպքերի հետ:
Հայաստանի իշխանություններն այս պահին իրականացնում են հնարավոր բոլոր միջոցառումները՝ կանխարգելելու կորոնավիրուսի հետագա տարածումը։ Հիվանդների աճող ցուցանիշը և մեկուսացվողների թիվն անհրաժեշտ է դիտարկել՝ որպես առողջապահական համակարգի արդյունավետ աշխատանքի ցուցանիշ։ Հիվանդների թվի աճող ցուցանիշը չպետք է խուճապի առիթ հանդիսանա, այլ հակառակը՝ ապահովության, քանի որ առողջապահական համակարգը կարողանում է արդյունավետ գործել։
Հայաստանում մարտի 20-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 136 դեպք է գրանցվել:
Երիտասարդ, միջին տարիքի մարդը, եթե շաքարային դիաբետ, ճարպակալում և տարբեր խրոնիկ հիվանդություններ չունի, ապա նրա դիմադրողականությունը շատ բարձր է։ Դիմադրողականությունն ընկնում է կողմնակի խրոնիկ հիվանդություններից։ Եթե դրանք չկան, մեր դիմադրողականությունը բարձր է, մեզ մնում է՝ օգնել մեր օրգանիզմին առողջ սնունդով։ Սնունդ, որը հարուստ է վիտամիններով, միկրոէլեմենտներով, բջջանյութով, այսինքն՝ միրգ, բանջարեղեն, բնական մթերքներ։
Կարևոր է իմանալ, որ ներկայումս գոյություն չունեն հավաստի փաստեր, որոնք վկայում են կորոնավիրուսային հիվանդության բուժման դեպքում Արբիդոլի և նմանատիպ դեղերի կիրառման արդյունավետության մասին:
Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության Սմորոդինցևի անվան Գրիպի գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները ՌԴ-ում նոր կորոնավիրուսով՝ COVID-2019-ով հիվանդից վերցված նմուշով առաջին անգամ սեկվենավորել են SARS-CoV-2-ի ամբողջական գենոմը:
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք:
Միֆ. արդյո՞ք սխտորի օգտագործման միջոցով հնարավոր է կանխարգելել կորոնավիրուսային վարակը:
Վերջինս անմիջապես հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է բավարար, թոքաբորբ չունի։
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել այս օրերին կարանտինի մեջ գտնվող քաղաքացիների կողքին գտնվող բժիշկներին:
Հանրագումարով` այս պահին արձանագրվել է 115 դեպք: Ունենք առողջացման 1 դեպք: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 99 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախից, ընդհանուր առմամբ, 13 քաղաքացիներից փորձանմուշ է վերցվել՝ ուղարկվել լաբարատոր փորձաքննության: 13-ի դեպքում էլ պատասխանը բացասական է եղել (12-ի մասին դեռ երեկ էինք տեղեկացրել, 1-ի պատասխանը ստացել ենք այսօր):
Մարտի 17-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել «թոքի այտուց, երկկողմանի թոքաբորբ, շնչառական անբարարություն» ախտորոշմամբ պացիենտ, ում մոտ կասկածվել է նաև կորոնավիրուսային հիվանդություն:
Իմունոլոգ Մարգարիտա Հովնանյանը 168․am-ի հետ զրույցում ասաց, որ ինչպես բոլոր վիրուսային հիվանդությունների, այնպես էլ կորոնավիրուսի դեպքում պետք է դիմադրողականության բարձրացում։
Սիրելի հայրենակիցիներ, առողջապահության նախարարությունը շնորհակալություն է հայտնում երեկվա` կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով կամավորների հավաքագրման հայտարարությանն օպերատիվ ու սրտացավ արձագանքելու համար:
ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է կորոնավիրուսով վարակված անձանց բուժման, հայտնաբերման և համաճարակաբանական աշխատանքներում ներգրավված բժիշկների որոշակի խմբի համար իրականացնել վերապատրաստման դասընթացներ։
ՀՀ առողջապահության նախարարությունը մինչև այս շաբաթվա վերջ Հայաստան կներմուծի 5 հազար և ավելի կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ։
Մարտի 17-ին, ժամը 12:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 12 դեպք, որոնցից 6-ը փոխկապակցված է Էջմիածնի դեպքի հետ, իսկ մյուս 6-ը` արտադրամասի: Վերջններս ի սկզբանե եղել են մեկուսացված: Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 64 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացել է:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կհանդիպի խոշոր բուժհաստատությունների տնօրենների հետ։
«Էրեբունի» բժշկական կենտրոնն անցել է աշխատանքային հատուկ ռեժիմի:
Հայաստանում Նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 30-ի:
Հայաստանում Նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 20-ի:
Մարտի 1-ին Հայաստանում արձանագրվեց կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, իսկ ահա վերջին մի քանի օրերին ունենք վարակի տարածման աճ՝ դեպքերի թիվն արդեն հասել է 15-ի, սա նշանակում է, որ արդեն ունենք մտահոգիչ դինամիկա։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) Համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանը և, որպես վերջին օրերին արձանագրված միակ դրական լուր, նշեց այն, որ վարակակիրներին ու նրանց հետ կապված բոլոր «կոնտակտավորներին» Առողջապահության նախարարությունը կարողացել է հայտնաբերել, իսկ վարակակիրների մեծ մասը շփվել են Էջմիածին քաղաքում արձանագրված մեկ վարակակրի հետ։
Սոցիալական ցանցի օգտատերից մեկը գրել է, թե իբր Աբովյան քաղաքում հայտնաբերվել է կորոնավիուսային հիվանդության դեպք: Պաշտոնապես հերքում ենք այդ տեղեկությունը և կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց:
Վերջին ամիսների ընթացքում աշխարհը պատուհասած կորոնավիրուսային համաճարակը՝ COVID-19-ը, որն ԱՀԿ-ի գնահատմամբ՝ որակվել է որպես պանդեմիա, այս օրերին ներքին տարածում է ստանում նաև Հայաստանում։ Մեր երկրում վարակվածների թվում ոչ միայն Իրանից և Իտալիայից ժամանած 2 վիրուսակիր քաղաքացիներն են, այլև վերջիններիս կողմից Հայաստանում վարակված անձինք, ինչը նշանակում է, որ մենք ունենք վիրուսի ներքին տարածման առաջին դեպքերը, որոնք կարող են անվերահսկելի և անկառավարելի իրավիճակ ստեղծել երկրում, ինչպես դա եղավ թե՛ Իտալիայում, թե՛ Իրանում վերջին 1 ամսվա ընթացքում։
Առողջապահության նախարարության նախկին գլխավոր թոքաբան, վաստակավոր բժիշկ Անդրանիկ Ոսկանյանի խոսքով՝ սովորական թոքաբորբն ու կորոնավիրուսը գրեթե միմյանցից չեն տարբերվում, եթե մարդը ցանկանում է պարզել՝պարզապես թոքաբո՞րբ է, թե՞ վարակվել է կորոնավիրուսով, անպայման պետք է կորոնավիրուսի թեստ անցնի։
Այսօր Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ենթակա բուժհիմնարկների գործադիր տնօրենների ու նախարարության պատասխանատուների մասնակցությամբ:
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 15 անձանցից 14-ն իրենց բավարար են զգում և միայն մեկի մոտ է առկա թոքաբորբ:
Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը 168.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ այս պահին Հայաստանում կան բավարար քանակի թեստեր՝ կորոնավիրուսի թեստ անցնելու համար։
Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջոցառումների մասին. ՈՒՂԻՂ