Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 586, մահվան՝ 19 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 586 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 157 349-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 քաղաքացի, մահացածների թիվը 2752 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան նոր դեպք չի գրանցվել: Դեկտեմբերի 26-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 671 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 19 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3423-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 854 է, ընդհանուր առողջացածներինը՝ 138 669, փաստացի բուժվողներինը՝ 15 257 (մեկ օրում նվազել է 287-ով): Մեկ օրում արվել է 2610 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 581 386 թեստ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031