Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 114, մահվան՝ 8 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 114 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 157 948-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 2775 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Դեկտեմբերի 28-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 674 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 8 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3449-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 562 է, ընդհանուր առողջացածներինը՝ 139 675, փաստացի բուժվողներինը՝ 14 824 (մեկ օրում նվազել է 456-ով): Մեկ օրում արվել է 1413 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 585 057 թեստ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031