![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՀԿ-ն խորհրդակցություն է հրավիրում COVID-19-ի նոր հիմնամանրէի մասին տեղեկատվության քննարկման համար
![](https://168.am/wp-content/uploads/2020/12/1038547.jpg)
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհրդակցություն կհրավիրի, որտեղ կքննարկի կորոնավիրուսի նոր հիմնամանրէի մասին տեղեկատությունը, որը հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում: Դեկտեմբերի 22-ին այդ մասին Twitter-ում գրել է ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն:
«ԱՀԿ-ն (խորհրդակցության) կհրավիրի անդամ երկրներին թեստավորման եւ (վիրուսով) վարակման ռիսկերի նվազեցման ռազմավարությունների քննարկման համար»,- գրել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: