Covid-19-ի նոր շտամի դեպք է հաստատվել նաև Իսպանիայում

Մադրիդում հաստատվել է կորոնավիրուսի նոր տեսակի չորս դեպք, որը վերջերս հայտնաբերվել էր Միացյալ Թագավորությում: Այս մասին հայտնում է AL Jazeera-ն:

Մամուլի ասուլիսում Մադրիդի տարածաշրջանային կառավարության առողջապահության ղեկավարի տեղակալ Անտոնիո Զապատերոն հայտնել է, որ բոլոր չորս դեպքերը կապված են այն մարդկանց հետ, ովքեր վերջերս են ժամանել Մեծ Բրիտանիայից:

«Պացիենտները լուրջ հիվանդ չեն, մենք գիտենք, որ այս շտամն ավելի փոխանցելի է, բայց ավելի լուրջ հիվանդություն չի առաջացնում: Տագնապի կարիք չկա», – ասել է նա: Երկրում ևս երեք կասկածելի դեպք կա, բայց թեստերի արդյունքները հասանելի կլինեն ավելի ուշ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031