ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը նախազգուշացրել է COVID-19-ի հետ կապված գալիք փորձությունների մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը դեկտեմբերի 28-ին նախազգուշացրել է, որ աշխարհը դեռ չի հաղթահարել COVID-19 կորոնավիրուսով պայմանավորված բոլոր խնդիրները:

«Այս շաբաթ լրանում է մեկ տարին, երբ ԱՀԿ-ն իմացավ անհայտ պատճառով պայմանավորված թոքաբորբի դեպքերի մասին: Դրանց մասին հաղորդվել է Ուհանի առողջապահական մարմինների տեղեկագրում»,-ասել է Գեբրեյեսուսը՝ հանդես գալով մամուլի ասուլիսում:

ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը նշել է համավարակի գործում մասնավոր եւ հասարակական սերտորի միջեւ անհավատալի համագործակցությունը» եւ հավելել, որ գալիք տարում աշխարհին սպասում են «նոր դժվարություններ», մասնավորապես, COVID-19-ի նոր հիմնամանրէներ:

Գիտնականների մեծ մասը կարծում է, որ COVID-19-ը կարող էր մարդուն փոխանցվել չղջիկներից, սակայն մինչեւ այժմ ստույգ հայտնի չէ, թե վիրուսը փոխանցելիս որ կենդանին է միջնորդ դարձել չղջիկների եւ մարդու միջեւ:

Կարծիք կա, որ վիրուսը հայտնվել է Ուհանի շուկայում, որտեղ խոհարարական նպատակներով վաճառում էին էկզոտիկ կենդանիներ: Սակայն այժմ առանձին փորձագետներ չեն բացառում, որ շուկան միայն նպաստել է վիրուսի տարածմանը, այլ ոչ թե եղել է դրա առաջացման վայրը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս