Մոսկվայում երկուշաբթի օրվանից սկսվում է 60-ից բարձր տարիքի անձանց` COVID-19-ի դեմ պատվաստումը

Մոսկվայում դեկտեմբերի 28-ից կկարողանան կորոնավիրուսի դեմ պատվաստումներ անել քաղաքի ավագ սերնդի այն բնակիչներին, որոնք պարտադիր բժշկական ահահովագրության վկայական ունեն:

«Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հավանություն է տվել ավագ սերնդի քաղաքացիներին COVID-19-ի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի ներարկմանը: Դա շատ լավ է, որովհետեւ տարեցները կազմում են ռիսկի ամենամեծ խումբը, որոնք առավել ծանր են տանում հիվանդությունը: Երկուշաբթի օրվանից մենք նրանց համար կբացենք պատվաստման գրանցում: Նշեմ, որ դա իրապես գործում է»,- Մոսկվայի քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը դեկտեմբերի 27-ին գրում է իր կայքում:

Ավելի վաղ Ռուսաստանի առողջապահության նախարարությունը թույլատրել է 60-ից բարձր տարիքի անձանց համար «Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառումը՝ զանգվածային պատվաստմամբ: Մոսկվայում կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումն սկսվել է դեկտեմբերի 4-ից: Ներկա դրությամբ կարող են «Սպուտնիկ V» պատվաստանյութի պատվաստում ստանալ առողջապահության, կրթության, սոցիալական պատշպանության, ԶԼՄ-ների, արդյունաբերության, էներգետիկայի եւ մի շարք այլ ոլորտների աշխատողներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս