Արայիկ Հարությունյանը և Լևոն Մնացականյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման
Բաքվի դատարանում հրապարակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու գործով «դատավճիռը»։ Արայիկ Հարությունյանը և Լևոն Մնացականյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նա մեղադրվում է Ադրբեջանում «ռազմական հանցագործություններ» կատարելու մեջ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին դատական կազմը հեռացել էր խորհրդակցական սենյակ։
