Բաժիններ՝

Քաղաքացուն խոշտանգած ու նվաստացած ոստիկանը կձերբակալվի. Քննչական կոմիտե

Փետրվարի 3-ին սահմռկեցուցիչ տեսանյութ տարածվեց համացանցում, որում քրեական ոստիկանության օպերլիազոր Հայկ Հակոբյանը ենթադրյալ իրավախախտի ընտանիքի անդամին էր ծեծում ու նվաստացնում՝ հնչեցնելով ամենաայկանդակ հայհոյանքներ:

ՆԳՆ-ն այդ առնչությամբ հայտարարություն տարածեց, ըստ որի՝ առերևույթ հանցագործության վերաբերյալ հաղորդում է տրվել:

168.am-ը Քննչական կոմիտե գրավոր հարցում էր ուղարկել՝ ստանալու համար հետևյալ հարցերի պատասխանները:

1. Հարուցվե՞լ է արդյոք քրեական վարույթ:

Կարդացեք նաև

2. Մեղադրանք առաջադրվե՞լ  արդյոք տեսանյութում երևացող ոստիկանին՝ Հայկ Հակոբյանին, և եթե այո, ի՞նչ կարգավիճակ ունի վերջինս, ի՞նչ խափանման միջոց է ընտրված վերջինիս նկատմամբ:

Քննչական կոմիտեից այսօր մեզ տեղեկացրեցին, որ ի պատասխան մեր՝ 2026 թվականի փետրվարի 4-ի հարցման՝ առերևույթ հանցանքի մասին հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Հ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով (խոշտանգումը՝ պաշտոնատար անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը` այդ կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով): Որոշում է կայացվել վերջինիս ձերբակալելու մասին: Նախաքննությունը շարունակվում է»,-ասացին Քննչական կոմիտեից:

Խափանման միջոցի մասին հաջորդիվ կտրվի տեղեկատվություն:

Տեսանյութեր

Լրահոս