Բաժիններ՝

Սուրմալուի պայթյունի գործով «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրենն ազատ է արձակվել

Օգոստոսի 14-ին Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած հուժկու պայթյունի գործով մյուս 3 ձերբակալվածները կալանավորվել են։

Մեկին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնը շահագործող «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի փոխտնօերնին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է:

Այս մասին 168.am-ին ասացին Գլխավոր դատախազությունից։ Փոխտնօրենին, ում անունը իրավապահները չեն բացահայտում, մեղադրանք է առաջադրված առևտրի կենտրոնում հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք։

Կալանավորված մյուս երեք անձինք տնտեսվարողեր են, որոնց անունները ևս հայտնի չեն։ Հայտնի է, որ մեկը պահեստ շահագործող է։ Վերջիններս մեղադրվում են անզգուշությամբ երկու և ավելի անձանց կյանքից զրկելու մեջ:

Հիշեցնենք, որ Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած հուժկու պայթյունի հետևանքով մահացավ 16 մարդ, ևս մեկը համարվում է անհետ կորած։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս