«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Գևորգ Կոստանյանն է։
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սկսվեց տարատեսակ ապրանքների ու ծառայությունների էժանացման մասին խոստումներով։ Սկզբում եկավ էժան ավիատոմսը՝ դեպի Եվրոպա, էժանությունը գերակայեց ազգային ավիափոխադրող ունենալու ռազմավարական կարևորությանը։ «50 եվրոյով՝ Միլան» կարգախոսը հաղթեց ցանկացած բանական հակափաստարկի։
Երեկ երեկոյան ադրբեջանական ԶԼՄ-ները տարածեցին տեսանյութեր և լուրեր այն մասին, որ գերի են վերցրել 100-ից ավելի հայ զինվորի։ Այս տեղեկության տարածումից անգամ ժամեր անց Հայաստանի և Արցախի պատկան կառույցները պահպանում էին լռություն, միայն այսօր առավոտյան Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը տարածեց հաղորդագրություն առ այն, որ անհայտ պայմաններում կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։
«Այդ սադրիչ գործողությունների հիմնական նպատակը երկրում հուսալքություն առաջացնելն է, հայ-ռուսական հարաբերությունները խարխլը, Ռուսաստանի վարկանիշին հարված հասցնելը, ինչը ձեռնտու է նաև Թուրքիային։ Սա մենք հասկանում ենք և պետք է պատրաստ լինենք ու գիտակցենք, թե թշնամին ինչու է դիմում սադրանքների։ Պատրաստ լինել նշանակում է՝ և՛ քաղաքական առումով լավ պատկերացնենք, թե ինչ է լինում, և՛ եթե պետք լինի՝ նաև զենքով կանգնենք՝ թույլ չտանք, որպեսզի ոսոխը նորից շարունակի իր այդ քաղաքականությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը։
Սա քաղաքականությամբ զբաղվել չէ, ժողովրդի ապագայով հայրական մտահոգություն է, որովհետև ոչ մի տարի նման վտանգ չենք ունեցել: Այսքան կորուստ, ցնցում, այսքան վտանգ՝ ներքին բախումների, մենք չենք ունեցել: Բնական չէ՞, որ եկեղեցին պետք է հայտարարություն աներ: Ես ևս այս իրավիճակից ելնելով՝ կոչ եմ անում, որ ՀՀ վարչապետը զգա պահի հրամայականը և հրաժարական տա, եթե այն կբերի խաղաղություն ու ապահովություն մեր երկրին:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամների հետ։ Ավելի վաղ նա հանդիպում էր ունեցել ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանի, «Հանրապետության» ղեկավար Արամ Սարգսյանի, ընդհուպ՝ Լևոն Շիրինյանի հետ, որը, պարզվում է, նաև ինչ-որ կուսակցություն ունի։
168.am-ի հետ զրույցում մի քաղաքացի, որի հարազատները նոյեմբերի 27-ին մարտական հերթապահություն էին իրականացնում Խծաբերդ գյուղի տարածքում, պատմեց, որ վերջին անգամ հարազատների հետ կարողացել են կապ հաստատել դեկտեմբերի 13-ին:
Երեկվանից ադրբեջանական ԶԼՄ-ները պնդում են` 3 օր առաջ` դեկտեմբերի 12-ին, ևս 100 հոգու են գերեվարել։ Հետագայում այդ թիվը մեծացավ` հասնելով շուրջ 150-ի: ՀՀ Պաշտպանության նախարարությունն ըստ էության ասաց, որ պատասխան են սպասում Արցախի Պաշտպանության բանակից, իսկ այնտեղից էլ ասացին, որ երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի ուղղությամբ:
Պետք է արձանագրել, որ չնայած առկա ծանր մարտահրավերներին՝ Արցախի Հանրապետության անկախությունն ու Սահմանադրությունը գործում են նույնությամբ, դեռ ավելին՝ մեզ պարտավորեցնում են առավել վճռականորեն շարունակել իրենց պատմական, արժեքային ու իրավաքաղաքական հիմքի՝ Արցախյան շարժման պայքարն ու ոգին: Հարկ է արձանագրել նաև, որ միջազգային հարաբերություններում մարդու իրավունքների պաշտպանությունը մնում է զուտ հռչակագրային ցանկություն, որի ապահովման ուղղությամբ միջազգային հանրությունը հիմնականում չի կատարել իր ստանձնած պարտավորությունները՝ աչք փակելով հայության հանդեպ կատարված մարդկության դեմ հանցագործության աղաղակող փաստերի առջև:
ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը երկու անգամ հրավիրվել է ՀՔԾ՝ պատերազմի ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հարցաքննության։
«Կարծում եմ՝ տեղեկատվությունը թաքցնելու նպատակն այն է, որ իշխանության նկատմամբ հասարակությունը մեծ ցասում ունի, և իշխանություններն իրենց այդ անհեռատես մոտեցմամբ փորձում են նվազեցնել այդ ցասումը։
Անհետ կորածների հարազատները կոտրել են ՊՆ-ի դուռը և ներս մտել. ՈՒՂԻՂ
Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հաճախ են հարցնում՝ արդյո՞ք Վազգեն Մանուկյանը վարչապետի ամենաիդեալական թեկնածուն է, իսկ նրան առաջադրած կուսակցությունները՝ անխոցելի։ Արդյո՞ք ընդդիմությունն էֆֆեկտիվ է և վայելում է ժողովորդի աջակցությունը կամ ինչո՞ւ բավարար չափով վճռական չէ։ Սրանք հարցեր են, որոնք ես համարում եմ ժամանակավրեպ և երկրորդական։
Պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի որոնողական աշխատանքների ընթացքի վերաբերյալ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է վիրավորել, ծաղրել ու նվաստացնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Անպատասխան։ Ի պատասխան Ալիևի նվաստացումների՝ Նիկոլ Փաշինյանը լռում է, լռում է աղմուկով՝ թշնամուց ստացված նվաստացումը փոխանցելով սեփական երկրին ու հասարակությանը։ Ալիևի ամեն վիավորանքից հետո Փաշինյանի լռությունն ավելի աղմկոտ է դառնում՝ խեղելով հայ հասարակության առանց այդ էլ խեղված հոգիները։
«Մարդուժը, հասկացանք՝ պետք էր, բայց բոլոր մարդկանց մոտ էլ ընդամենը 1 «Կալաշնիկով» ավտոմատ էր, 4 «մագազին» պատրոն, և կռվում էինք ԱԹՍ-ի դեմ: Եթե փոքր ԱԹՍ-ներ էին, կարողանում էին սովորական «Կալաշնիկովով» խոցել, բայց մեծերի դեմ անզոր էինք: Մենք անմիջական մարտի 4-5 անգամ ենք բռնվել, մնացած պատերազմը օդային էր, իսկ մեր օդը բաց էր: Օդը հնարավոր էր փակել, եթե հիմա էլ փորփրեն՝ կտեսնեն, որ Ռուսաստանի կողմից զինտեխնիկան եկել է Հայաստան, բայց չի հասել Արցախ, հիմա Թուրքիա են ուղարկել, թե Ադրբեջան են ուղարկել… Համենայնդեպս, Արցախ՝ մեզ մոտ, ինչ պատերազմը սկսել է, միայն Ցորի զորամասից եկել է մի քանի տասնյակ հրանոթ, բայց դրանից բացի՝ Հադրութի կողմի վրա ոչ մի զինտեխնիկա չի եկել»:
«Այսօր արդեն վերադարձան տղերքը, աշխատեցին, եկան: Հենց հիմա կառավարության շենքի դիմաց եմ, այստեղ է ամփոփվում ամեն ինչ: Այս պահին ուղեկցողները որտեղից որ գալիս են, հայտնում են`ինչ են արել: Այսօրվա տվյալներով 64 մարմին`41-ը Ջաբրայիլից, 23-ը`Ֆիզուլիից, դուրս են բերվել»
Հասարակությունը, որպես կենդանի օրգանիզմ, ունի կամ պետք է ունենա դիմադրողականություն՝ իմունիտետ։ Արցախյան վերջին պատերազմի ընթացքն ու հետպատերազմական շրջանը ցույց տվեցին, որ Հայաստանում հանրային դիմադրողականությունը անթույլատրելի ցածր մակարդակ ունի կամ ոչնչացված է ամբողջությամբ։ 44 օր շարունակ մատուցված տոտալ սուտն ու կեղծիքը կենսունակ եղան նաև այն պատճառով, որ հանրային դիմադրողականությունը գտնվում էր նվազագույն մակարդակում, այլապես հասարակությունը եզրահանգումներ կկատարեր ոչ միայն զգացմունքների, այլ նաև բանականության, դատողականության միջոցով։
«Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելուց հետո պնդում եմ՝ Փաշինյանը որքան հնարավոր է շուտ պետք է հեռանա, նա ունակ չէ իրավիճակը ճիշտ գնահատել։ Նիստից որևէ բան ասել չեմ կարող, բայց այն մարդիկ, որոնք այսօր խոսում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատելու մասին, կա՛մ տգետ են, կա՛մ դավաճան։ Ես վախենում եմ, որ Թուրքիան առաջինը քայլ անի, ասի՝ եկեք, բացենք սահմանները։ Մտավախություն ունեմ, որ Թուրքիայի հետ սահմանները բացելու հետ կապված քողարկված խոսակցություններ են գնում»,- ասաց Աբովյանը՝ ընդգծելով, որ Թուրքիան սահմանները բացելու համար Հայաստանի առաջ դնելու է պայմաններ, որոնցից մեկով պահանջելու է չճանաչել Հայոց ցեղասպանությունը։
168.am-ը կապ է հաստատել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի հետ և փորձել պարզել՝ ի՞նչ է նա մտածում պատերազմի ելքի մասին, դրա հետևանքների, և թե ինչ միջոցներ է նա ձեռնարկել Արցախ մեկնելու և անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար:
Հարցին, թե սա նշանակո՞ւմ է արդյոք, որ որևէ պարագայում ինչ-որ հավելվածի միջոցով սահմանագծումները չեն կարող իրավաչափ համարվել, Անահիտ Մանասյանն ասաց, որ սահմանադրական նշված նորմը վերաբերում է տարածքի փոփոխության հարցերին, այլ ոչ ընդհանուր առմամբ սահմանների դելիմիտացիային և դեմարկացիային։ Հետևաբար, եթե սահմանագծումները տարածքի փոփոխություն չեն ենթադրում, այս հոդվածի կարգավորման ոլորտում չեն ընդգրկվում։ Միևնույն ժամանակ, եթե գործ ունենանք տարածքի փոփոխության հետ, ապա ակնհայտ է, որ հարցը վերաբերելի կլինի քննարկվող սահմանադրական նորմի գործողության շրջանակներին և պետք է լուծվի հանրաքվեի միջոցով:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի այցը տարածաշրջան անիմաստ էր և ավարտվեց ԵԱՀԿ ՄԽ-ի ապագայի համար մշուշոտ կանխատեսումների հնարավորություն թողնելով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով համանախագահների վերջին այցին:
Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը երեկ ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ ուշագրավ մանրամասներ ներկայացնելով «Արցախի 7 շրջանները հանձնելու դիմաց Բաքվի՝ Նիկոլին արված առաջարկի մասին»: Նկատենք՝ գրառման մեջ նախկին դեսպանը հիշատակում է նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի անունը:
ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել՝ ՀՀ–ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որում ասված է․ «Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը գտնվում են խորը ճգնաժամի մեջ՝ բարոյական, հոգեբանական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, արժեքային: Դժվար է պատկերացնել ավելի խորը ճգնաժամ. ինչ ավելի պետք է լինի:
Վերջին օրերի իրադարձությունները հիմնովին ջախջախեցին ստի կայսրության նաև այս թեզը։ Նոյեմբերի 9-ից հետո Նիկոլը մնաց։ Բայց պատերազմը շարունակվեց։ Ընդ որում, նոյեմբերի 9-ից հետո Հայաստանն այլևս չի դիմադրում և հանձնում է հանքեր, հողեր, եկեղեցիներ, կորցնում գյուղեր, ավելացնում գերիների քանակը։ Հիմա միակողմանի պատերազմ է, որովհետև Նիկոլի Հայաստանն ուղղակի հանձնվել է։
Հայաստանում դեկտեմբերի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 438 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 149 120-ի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ դեկտեմբերի 19-ից Հայաստանում եռօրյա սուգ է հայտարարվելու՝ ոգեկոչելու համար պատերազմի ընթացքում զոհվածների հիշատակը։ Նա ասել է, որ դեկտեմբերի 19-ին լրանում է նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրի 40-րդ օրը, դրա համար էլ սուգ է հայտարարվելու հատկապես այդ ամսաթվին։ Հայաստանում սուգ հայտարարելու անհրաժեշտության մասին խոսում էին նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո, երբ արդեն իսկ լրացել էր պատերազմի առաջին օրերին զոհվածների մահվան 40-րդ օրը։
«Տագնապ, ապատեղեկատվություն, չճշտված ինֆորմացիա կամ հակասող ինֆորմացիա հայտնվում է միայն այն դեպքում, երբ առաջին՝ պաշտոնական աղբյուրներից կատարվողի վերաբերյալ բավականաչափ տեղեկացված չէ հանրությունը, չկա հստակ ու ճշգրիտ ինֆորմացիա, երկրորդ՝ երբ իրենք չունեն վստահություն պաշտոնական աղբյուրների հանդեպ: Դրա մեղավորը, իհարկե, պաշտոնական քարոզչությունն է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ մեդիաահաբեկչության վերաբերյալ հայտարարությանը:
«Վստահ եմ, գիտակցում եք, որ «ես հանձնարարություն էի կատարում» կամ «իմ գործն էի կտարում» արդարացումը չի աշխատելու: Ապօրինի հրաման կատարելը հանցագործություն է»:
«Որպես մասնագետ, ով ամեն օր հետևում է ադրբեջանական մամուլին, հեռուստատեսությանը, տեղի ունեցողին, կարող եմ ասել, որ պետք է հաշվի առնել, թե ինչպիսի վերաբերմունք է ձևավորվել Փաշինյանի հանդեպ՝ ադրբեջանական ռազմական վերնախավից սկսած՝ մինչև ամենահասարակ քաղաքացին: Ինչքանո՞վ է նպատակահարմար, որ հենց ինքը լինի գլխավոր բանակցողը: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչպիսի անուններով է հիշատակել մեր երկրի ղեկավարին Ադրբեջանի նախագահը և չի ստացել որևէ պատասխան նույն այդ ղեկավարից, որը ցանկանում է շարունակել լինել գլխավոր բանակցողը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց արևելագետ Արտյոմ Տոնոյանը: