Բաժիններ՝

Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլին Հայաստանը կմասնակցի երկու մարզիկով

Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց ընտրանին աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլին կմասնակցի միայն 2 մարզիկով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սահակ Անտոնյանը:

Թուրքիայի Անթալիա քաղաքում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը կմասնակցեն Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը:

Հավաքականի մարզիչը Հակոբ Սերոբյանն է, մրցավարը՝ Արթուր Գյուրջինյանը:Աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլը կկայանա մարտի 20-24-ը:

Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում, որը կայացել էր Գերմանիայի Կոտբուս քաղաքում, Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը դարձել էին ոսկե մեդալակիրներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31