Բաժիններ՝

Աբովյանում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն կկատարվի

Հաշվի առնելով 2 օր առաջ «Մաքրավան-Աբովյան» ջրատարի վթարը՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունը Աբովյան քաղաքում ջրամատակարարման հետ կապված մեծ խնդիրներից խուսափելու համար գործարկել է լրացուցիչ պոմպեր: Սակայն, դրանով հանդերձ, ջրաքանակը բավարար չէ քաղաքում ժամանակացույցի պահպանման համար:

Ինչպես հայտնում են «Վեոլիա Ջուր»-ից, ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ընկերությունը ստիպված է Աբովյանում իրականացնել ջրամատակարարման գրաֆիկի որոշակի փոփոխություններ: Ըստ այդմ, մարտի 13-ից մինչև վթարի վերացումը Աբովյանում ջրամատակարարումը կիրականացվի ժամը 7.00-ից-12.00-ն և 18.00-ից-23.00-ն:

Ըստ աղբյուրի՝ աշխատանքների ավարտի մասին կտեղեկացվի լրացուցիչ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս