
«Նախագահի դեմ իրականացվող քաղաքական հետապնդումը, էն նիկոլական կարկատան լաթը որ ստացել են, փաթաթվելու է հենց իրենց հանցավոր համակարգի վզին». Աննա Մկրտչյան

Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլաստրուկ համակարգը, որը փոխարինել է Հայաստանի իրավապահ համակարգին շարունակում է զբաղվել միայն պատվեր կատարելով` իրավապահ աշխատանքի գերծանրաբեռնվածությունը փոխարինելով քաղաքական պատվերների անսպառ ցուցակով:
Այդ քաղաքական պատվերներով գերծանրաբեռնված հիմնարկներն այս յոթ տարվա ընթացքում (նիկոլի իշխանազավթում իրականացնելու պահից) արդարացել, քրեական հետապնդումներ չեն հարուցել ու այդ մասին հրապարակային հայտարարել են միայն մի քանի տասնյակ ադրբեջանցի ահաբեկիչների ու դիվերսանտների նկատմամբ: Այս իրականությունը ստեղծողը չի կարող հայ դատախազ, հայ ոստիկան, հայ քննիչ կամ հայ իրավապահ կոչվել։ ԲԱՑԱՌՎՈՒՄ Է:
Էս նիկոլաստրուկ համակարգն այս գործելաոճի շնորհիվ կորցրել է ՀՀ քաղաքացու նկատմամբ որևէ գործողություն իրականացնելու իրավական և բարոյական հնարավորությունը։
Սրանք զանգվածաբար խախտում են ՀՀ քաղաքացիների իրավունքները, բայց ավելի անողոք են գտնվում նրանց նկատմամբ ովքեր կապ են ունեցել հայոց հաղթանակների հետ: Նախագահ Սերժ Սարգսյանին չեն կարողանում ներել Հայաստանի համար իր ձեռքով կերտած հաղթանակները` երկու հայկական պետությունը, զարգացող երկրի արժանապատիվ ներկայությունը:
Նախագահի դեմ իրականացվող քաղաքական հետապնդումը, էն նիկոլական կարկատան լաթը որ ստացել են, փաթաթվելու է հենց իրենց հանցավոր համակարգի վզին:
Բացառիկ մարդասիրության ու գթասրտության դրսևորում կլինի անհապաղ էֆթանազիայի ենթարկել այլևս այսչափ անպիտան դարձած համակարգը:
Բայց այդքան մարդասեր չեմ կարող լինել: Այս համակարգը պիտի ապրի այնքան, որքան անհրաժեշտ կլինի իրենց համակարգի կողմից իսկ իրենց պատիժ կրելու հաճույքը: Ու ոչի’նչ, թող այս համակարգի համար արհեստական սնունդն էլ ծառայի ՀՀԿ Գործադիր մարմնի, խորհրդի անդամների ու այլ կուսակցականների նկատմամբ իրականացվող քաղաքական հալածանքը»: